Գլխավոր էջ Նորություններ Ինչ նպատակ է հետապնդում «Ստուգումների անցկացում» թեմայով սեմինարի անցկացումը. ԱԱՏՄ

Ինչ նպատակ է հետապնդում «Ստուգումների անցկացում» թեմայով սեմինարի անցկացումը. ԱԱՏՄ

547
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հարավային տարածքային կենտրոնում՝ տեսուչների գիտելիքների բարձրացման և կատարելագործման նպատակով, սեմինար-իրազեկման աշխատանքներ են իրականացվել իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության կողմից՝ «Ստուգումների անցկացում» թեմայով։

Սեմինարն անցկացվել է 2020թ. մարտի 10-ին ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարությամբ։ Այն վարել է իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ Գյուլանարա Սարգսյանը։ Դասընթացի ընթացքում ներկայացվել է տնտեսավարող սուբյեկտների մոտ ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, դրանց իրականացման միասնական կարգը, ստուգման նպատակներն ու շրջանակները, ժամկետները, ինչպես նաև ստուգումն իրականացնող անձանց պարտականությունները։

Սեմինար-իրազեկման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ՝ սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բոլոր տարածքային կենտրոնի աշխատողների համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ