Գլխավոր էջ Նորություններ Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան

Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան

637
0

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, «5165 շարժման» հիմնադիր Կարին Տոնոյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ պատվատումների հարցում իշխանությունները հաջողություներ չգրանցելու հարցում երկու պատճառ կա: Առաջինն այն է, որ այս իշխանությունները վստահություն չունեն:

 

«Առաջինն այն է, որ այս իշխանությունը վստահություն չունի: Ոնց կարելի է այս իշխանությանը հավատալ՝ մեկը ես հաստատ չեմ հավատա այս իշխանությանը: Առավել ևս իրենք այսպես անվճար բերել են՝ լավ բանն անվճար չի լինում, այպես մասսայական չի լինում: Եվ երկրորդ՝ բոլորը շատ լավ հասկանում են, որ կորոնավիրուսը ստեղծված վիրուս է և ոչ թե բնածին վիրուս է, որ այդ գլոբալիստական շարժման ձեռքի գործիքն է այս վիրուսը: Այն տարածում են մարդկության մեջ և իրենց նպատակներին հետամուտ նաև հիմա փորձում են իբրև թե պատվաստումներով կասեցնել: Գուցե արդեն իրենց նպատակի չափ զոհեր ունեն կամ չեմ կարող ասել՝ բոլորն իմ ենթադրությունների տիրույթում է և քանի որ մենք՝ գոնե մեկը ես, չեմ կարծում մակարդակս չի հերիքում այդքանը գիտակցելու կամ վերլուծելու, մտածում եմ քանի որ սա արհեստածին վիրուս է՝ հետևաբար ես չեմ հավատում նաև իրենց պատվաստանյութին, որ դրա մեջ էլ հնարավոր է նպատակ չլինի: Ես ինքս չեմ պատվաստվել ու չեմ պատրաստվում պատվաստվել»,-ասաց Տոնոյանը:

 

Նա նշեց, որ որքան էլ իր ընկեր բժիշկները փորձեն համոզել իրեն, որ պատվաստվելը լավ է, միևնույն է, ինքը չի պատվաստվելու. «Եվ չեմ ուզում, որովհետև իմ հարցը նաև ուրիշ հարց է՝ ինձ համար նաև իմ կյանքն այդքան դողալու չի, որ դողամ իմ կյանքի վրա ու պատվաստվեմ կամ չպատվաստվեմ: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, երկուսն են պատճառը՝ նախ Հայաստանի իշխանություններն են անվստահելի և երկրորդը՝ ամբողջ աշխարհն է տեսնում՝ ինչ է կատարվում, ինչ ընդվզումներ կան՝ սա բիոզենք է, որը կիրառվում է մարդկության դեմ՝ ըստ իս և դրա համար էլ ժողովուրդը վախենում է: Շատ նորմալ է՝ ինքնապաշտպանական բնազդն է գործոմ»:

 

Մեր հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանին ընտրած հասարակությունը չի հետևում վերջինիս հորդորներին ու պահանջներին՝ պատվատվելու, «5165 շարժման» հիմնադիրն ասաց, որ դա լավագույն ապացույցն է, որ այդ մարդիկ իրեն չեն ընտրել՝ մերժել են նախկիններին:

 

«Մենք շատ լավ գիտենք, որ այս ընտրությունները ընտրություններ չէին, սա մերժման ընտրություններ կամ գործընթացներ էին: Ոչ թե իրեն ընտրեցին, այլ բերեցին՝ Սերժին մերժեցին, այդպես էլ այս անգամ, ոչ թե էլի իրեն ընտրեցին, այլ մերժեցին Քոչարյանին՝ հիմնական հակառակորդին: Ըստ իս՝ քանի որ նաև հաղթելու հավանականությունը մեծ էր Քոչարյանի՝ ՀՀԿ-ն մտավ խաղի մեջ և խաղաքարտերը այսպես խառնվեցին: Ես կարծում եմ, որ ժողովուրդն ավելի շատ մերժեց նախկիններին, որովհետև տեսավ, որ Հանրապետականն էլ մտավ խաղի մեջ, ինքը մտածեց, որ նորից նախկիններն են գալիս, Ղարաբաղյան կլանն է գալիս, որի դեմ այդքան արհեստական նաև թշնամանք էին տարածել և դրա համար ժողովուրդը գնաց այդ ընտրության»,-ասաց Տոնոյանը:

 

Նա շեշտեց, որ մարզերում հարյուրավոր մարդկանց հետ հանդպումներ է ունեցել, որոնք համաձայն են, որ Փաշինյանը թույլ է, որ լավ ղեկավար չի, բայց որպեսզի չընտրվեն մյուսները՝ իրենք իրենց ձայները տվել են Փաշինյանին և հիմա էլ շատերը զղջացել են դրա համար և բնականաբար չեն էլ հիմա կարող վստահել Փաշինյանի որևէ ասածին:

 

Հարցին, թե ինչո՞ւ են պատվաստումներն անվճար, իսկ ՊՇՌ թեստերն այդքան թանկ, Կարին Տոնոյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, երբ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ իրենք պարտավորություններ են ստանձնել, որոնք պիտի կատարեն:

 

«Իրենք պարտավորություններ են ստանձնել, որ պիտի պատվաստվի այդքան քանակի մարդ և հիմա պիտի կատարեն: Դրա համար պատվաստումն անվճար է, իսկ այդ թեստը վճարովի է, քանի որ մարդիկ այդքան գումար չունեն: Որպեսզի մարդիկ ստիպված գնան պատվաստվելու, որ գումար չվճարեն: Ընտրության դեպքում շահում է պատվատումը՝ առավել ևս, եթե մարդը գումարից խեղճանում է, հետո տասը օրը մեկ են սարքել: Ինչո՞ւ են 15 օրը մեկը սարքեցին տասը օրը մեկ, որպեսզի մարդն ավելի հարկադրված լինի փոխարենն աղքատ երկրում այդքան գումար ծախսելու՝ գնա և պատվաստվի: Կրածում եմ պատասխանն ակնառու է»,- շեշտեց Տոնոյանը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ