Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Մենք ունենք կես միլիոնից ավելի պատվաստում․ Լենա Նանուշյան

Մենք ունենք կես միլիոնից ավելի պատվաստում․ Լենա Նանուշյան

638
0

Կորոնավիրուսային հիվանդության թվերի աճի միտում ունենք և առաջիկա օրերին ավելանալու են։ Այս մասին օրերս ասել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Մենք ունենք կես միլիոնից ավելի պատվաստում, որն իրականացվել է, և եթե դա վերահաշվարկում ենք բնակչության թվի վրա՝ այն մեծահասակ բնակչության թիվը, ովքեր գեթ մեկ դոզա ստացել են կազմում է 15 տոկոսից ավելի։ Հիմա աշխատում ենք առաջնային օղակի հետ որպեսզի կարողանանք հերթերի գոյացումից զերծ մնանք, և ապահովել մեր քաղաքացիների անվտանգ և հասանելի պատվաստման իրականացում»,-հայտնել է Նանուշյանը։

Նա նաև նշել է, որ որպեսզի պատվաստումներն իրենց ազդեցությունն ունենան, նախ պետք է, որ բնակչության մեծամասնությունը պատվաստված լինի։

«Պատվաստումն աշխատում է, երբ մենք ստանում ենք երկրորդ դեղաչափն էլ, երբ դրա ընդունումից անցնում է 14 օր։ Իսկ, քանի որ մեր բնակչության մեծ մասը պատվաստված չէ, կամ մի մասը ստացել է առաջին դեղաչափը, երկրորդը չի ստացել, այդ պատճառով էլ ստեղծված իրավիճակում տեսնում ենք թվերի աճ»,-տեղեկացրել է Նանուշյանը։

Նրա խոսքով՝ պատվաստման լայն ծավալ կա և պետական համակարգում, և բուժաշխատողների շրջանում։

«Ցավոք սրտի ռիսկային խմբերի և մեծահասակների մեջ այնքան էլ գոհացուցիչ չէ տոկոսը, բայց հենց նրանց համար է վտանգավոր այս վիրուսը և դրա համար ենք ասում, որ մեծահասակներին ու տարբեր խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ գնան և պատվաստվեն»,-ասել է նա։

Անդրադառնալով սահմանափակումների հարցին Նանուշյանը նշեց, որ ՊՇՌ թեստի բացասական արդյունք գործատուներին չեն ներկայացնի այն աշխատակիցները, ովքեր պատվաստված են թեկուզ մեկ դեղաչափով, հղիները և բացարձակ հակացուցում ունեցող մարդիկ, իսկ ավելի ուշ ավելացրել են նաև մինչև 18 տարեկան աշխատող քաղաքացիները նաև նրանք, ովքեր վերջին 90 օրվա ընթացքում հիվանդացել են և ունեն թեստի դրական արդյունք։

Զրույցի ընթացքում չշրջանցվեց նաև սպասվելիք նոր սահմանափակումների մասին հարցը։

«Որպեսզի ապահովենք անվտանգ միջավայր նույն ռեստորանում, և մնացած փակ տարածքներում մենք նախագիծ ենք մշակել, որպեսզի այցելուները նույնպես ունենան և ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ բացասական պատասխան»,-նշեց նա՝ հավելելով, որ փոփոխության նախագիծը Կառավարությունում ամենայն հավանականությամբ կլինի տարեվերջին, սակայն հստակ ժամանակահատված հայտնել չի կարող։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ