Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված առաջարկվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային...

Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված առաջարկվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային օրեր

1030
0

Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օրեր՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման հետ, իսկ որոշ շրջաններում հոկտեմբերի 23-ից կլինեն ոչ աշխատանքային օրեր։ Այս առաջարկն այսօր արել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, գրում է Tass-ը։

 

«Առաջինը՝  առաջարկվում է դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին և ոչ աշխատանքային օրեր սահմանել հանրապետության ամբողջ տարածքում՝ 2021 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը։ Միևնույն ժամանակ, բարդ համաճարակաբանական իրավիճակ ունեցող տարածաշրջանների համար նախատեսել ոչ աշխատանքային օրեր մտցնելու հնարավորությունը այս շաբաթ օրվանից՝ 2021 թվականի հոկտեմբերի 23-ից»,- ասել է Գոլիկովան կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստի ժամանակ։

 

Նա նաև առաջարկել է, որ մարզերը, նոյեմբերի 7-ից հետո օբյեկտները բացվեն միայն QR կոդերով ընդունելու դեպքում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ