Գլխավոր էջ Պաշտոնական Սույն միջամտությունը հիվանդին թույլ է տալիս ժամեր հետո լինել տանը. Արտաշատի ԲԿ

Սույն միջամտությունը հիվանդին թույլ է տալիս ժամեր հետո լինել տանը. Արտաշատի ԲԿ

661
0

Արտաշատի բժշկական կենտրոնը Facebook-ի էջում գրում է.

«Եվս մեկ ուրոլոգիական առաջխաղացում մեր բուժհաստատությունում

Այսօր առաջին անգամ Արտաշատի բժշկական կենտրոնում կատարվեց երիկամի պերկուտան նեֆրոստոմիա՝ /բարակ խողովակի միջոցով մեզի արտահոսքի ապահովում/ ձախակողմյան ուրետերոհիդրոնեֆրոզի կապակցությամբ։

Սույն միջամտությունը հիվանդին թույլ է տալիս ժամեր հետո լինել տանը, ի տարբերություն նախկինում կատարվող մեծ կտրվածքների։

Միջամտությունը որակյալ իրականացրել է բժիշկ-ուրոլոգ Գարիկ Համբարձումյանը՝ <<Արմենիա>> ԲԿ-ի որոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մարտիրոսյանի օգնությամբ, սոնոգրաֆիկ /բժիշկ-սոնոգրաֆիստ՝ Կարինե Ղազարյան/ և էլեկտրաօպտիկական փոխակերպիչի հսկողության տակ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ