Գլխավոր էջ Գլխավոր Դատարանը վերադարձրել է Առողջապահության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու մասին դիմումը

Դատարանը վերադարձրել է Առողջապահության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու մասին դիմումը

200
0

Փաստաբաններ Արա Զոհրաբյանը, և ևս 19 փաստաբան հոկտեմբերի 1-ին դիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ Առողջապահության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու մասին։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

 

Դատարանը վերադարձրել է դիմումը՝ դրանում առկա սխալները ուղղելու համար։ Փաստաբանները դիմումով դատարանին խնդրել էին մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել նախարարի հրամանի գործողությունը։ Դիմումը վերադարձնելու պայմաններում դատարանը չի անդրադառնում դիմումի ապահովում կիրառելու մասին միջնորդությանը:

 

Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում դիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման oրը:

 

Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը՝ քաղաքացին պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ՝ պատվաստումն իրականացնելու։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ