Գլխավոր էջ Գլխավոր Թեստի բացասական պատասխանի պատճառով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտին Քովիդ կենտրոնները չեն...

Թեստի բացասական պատասխանի պատճառով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտին Քովիդ կենտրոնները չեն ընդունում

2059
0

Medmedia.am-ը ահազանգ է ստացել Շիրակի մարզի Իսահակյան գյուղի բնակիչ Հովհաննիսյան Սուրենից։  Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ մայրը՝ Ֆլորան մոտ չորս տարի առաջ հիվանդացել է թրոմբոցիտոպենիայով, իսկ վերջերս՝ կորոնավիրուսով։ Թեստավորվել են և մայրը և հայրը։

«Հայրիկիս թեստի պատասխանը եկել է դրական, իսկ մայրիկիս թեստի պատասխանը եկել է բացասական։ Մայրիկիս վիճակը ծանր է, արնահոսում է քթից, աղիներից,քանի որ նա թրոմբոցիտոպենիայով է հիվանդ եղել։ Հնարավոր է ներքին արյունահոսություն էլ լինի։ Հիմա, այդ բացասական թեստի պատճառով չենք կարողանում տեղափոխել Գյումրիից Երևա»- նշեց մեր զրուցակիցը։ Նշենք,որ տիկին Ֆլորայի առաջին թեստավորման պատասխանը դրական է եղել, իսկ կրկնակի թեստի պատասխանն արդեն բացասական է ստացվել։

«Այս բացասական թեստով իրենք առաջացրել են ամբողջ խնդիրը։ Հիմա Երևանում հիմք են ընդունում բացասական պատասխանը, թե ինչպե՞ս են կազմակերպել՝ չգիտեմ։ Մինչև թոքաբորբը չբուժվի ոչ մի հիվանդանոց չի ընդունի։Գոնե ինչ որ Քովիդ կենտրոն ընդունեն, մի քիչ վիճակը բարելավվի՝ տեղափոխենք Արյունաբանական,գոնե թոքաբորբը բուժվի»- նշեց մեր զրուցակիցը։

Ըստ Սուրենի՝ Գյումրիում չկան այդ մասնագետները,որպեսզի արյունահոսությունը կանգնեցնեն։

«Մայրս հիմա Գյումրու ԲԿ_ում է,վիճակը ծայրահեղ ծանր։Բժիշկը Երևանի Արդյունաբանականի հետ է կապվել, դեղեր են նշանակել, բայց դրանք չեն օգնում, հիմա չգիտենք ում դիմել։Երկու ժամվա ընթացքում թեստի երկու տարբեր պատասխաններ ենք ստացել՝ դրական ու բացասական։Բայց իրենց ձեռնտու է եղել բացասականով գրանցել, որպեսզի վճարովիի տակ ընկնի։ Գյումրիի ԲԿ_ում միայն թոքերի բուժում են կարողանում անել։ Ինձ հիմա էլ չի հետաքրքրում վճարովի կլինի՞,թե՞ անվճար,կարևորը մայրիկս Երևան տանենք, եթե վճարովի տեղ էլ լինի՝ տանենք արյունահոսությունը կանգնեցնեց»֊նշեց նա։

Ս. Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ