Գլխավոր էջ Գլխավոր Քաղաքացուն պոլիկլինիկայում ասել են, որ Sinovac–ով Հայաստանում պատվաստելու են երեք դեղաչափ

Քաղաքացուն պոլիկլինիկայում ասել են, որ Sinovac–ով Հայաստանում պատվաստելու են երեք դեղաչափ

217
0

NEWS.am-ի խմբագրություն է դիմել մի քաղաքացի, որը նախօրեին՝ հոկտեմբերի 13–ին, Հայաստանի պոլիկլինիկաներից մեկում ստացել է չինական Sinovac պատվաստանյութի առաջին դեղաչափը, եւ պատվաստում անող անձի կողմից զգուշացվել է, որ պետք է պատվաստվի եւս երկու դեղաչափ։ Սա այն դեպքում, երբ Հայաստանում բոլոր պատվաստանյութերը նախատեսված են երկու դեղաչափով։

 

Քաղաքացուն պոլիկլինիկայում ասել են, որ երրորդ դեղաչափ ստանալու վերաբերյալ որոշումը նոր է։

 

Քաղաքացու՝ NEWS.am-ին տված պատվաստման թղթի վրա նշված է պատվաստման երկրորդ դեղաչափի ստանալու օրը, սակայն երրորդ դեղաչափի վերաբերյալ օր նշված չէ։

 

Առողջապահության նախարարությունից մեզ հետ զրույցում բացառեցին, որ պատվաստանյութը երեք դեղաչափով լինի։

 

«Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերը երկու դեղաչափ ներարկման համար են»,– պնդեցին նախարարությունից։ Նախարարությունից նաեւ վստահեցրին, որ Հայաստանում այս պահին առաջին դեղաչափի համար նախատեսված Sinovac պատվաստանյութ չկա։ Մինչդեռ մեր ձեռքի տակ եղած հավաստագրում պատվաստման ամսաթիվը 13.10.2021 է։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ