Գլխավոր էջ Նորություններ ԵՊԲՀ-ում անցկացվեց Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի անդամակցության արարողություն

ԵՊԲՀ-ում անցկացվեց Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի անդամակցության արարողություն

275
0

ԵՊԲՀ-ում անցկացվեց Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի անդամակցության արարողություն

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված Ստոմատոլոգների միջազգային վեհաժողովի շրջանակում բժշկական բուհում կայացավ Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի (ՍՄԱ) ժողովը՝ մեկ հարկի տակ համախմբելով աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բժիշկ-ստոմատոլոգների:
Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի Արևելաեվրոպական հատվածի ռեգենտ Բեդրոս Յավրու Սակուկը ողջունեց ՍՄԱ անդամ Արևելաեվրոպական պետությունների ներկայացուցիչներին։ «Վստահ եմ՝ սա կլինի հիշարժան առիթ», — նշեց նա։
ՍՄԱ նախագահ Գերհարդ Կոնրադ Սիբերգերը հիշեցրեց, որ սա առաջին անգամը չէ, որ Ստոմատոլոգների միջազգային ակադեմիան հյուրընկալվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում` տարածելու կառույցի գաղափարները, կիսվելու գիտելիքով և ծառայելու մարդկանց այս տարածաշրջանում։ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված այս միջոցառումը, նրա խոսքով, լայն հնարավորություններ է ընձեռում շարունակական համագործակցության համար։
Այնուհետև տեղի ունեցավ Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի անդամակցության արարողությունը: Աշխարհի տարբեր երկրներից թվով 9 բժիշկ-ստոմատոլոգ հանդիպման շրջանակում դարձան ակադեմիայի անդամներ:

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին կմեկնարկի «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողով՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին, որի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մասնագետները հայ գործընկերների հետ կքննարկեն ստոմատոլոգիայի ոլորտի արդի խնդիրները, համատեղ կմշակեն դրանց լուծման բանաձևերը, ոլորտում առկա վերջին նվաճումներին: Ելույթներով հանդես կգան Հայաստանի, ինչպես նաև արտերկրից ժամանած գիտնականներ և հյուրեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ