Գլխավոր էջ Uncategorized Իտալիան կնպաստի արագացնել «Sputnik V»-ի ճանաչումը Եվրամիությունում

Իտալիան կնպաստի արագացնել «Sputnik V»-ի ճանաչումը Եվրամիությունում

214
0

Մոսկվայում Իտալիայի դեսպան Ջորջիո Ստարաչեն ասել է, որ երկիրը չի ճանաչի ռուսական Sputnik V պատվաստանյութն առանց Եվրամիության հավանության, սակայն առավելագույնս կաջակցի արագացնելու այս գործընթացը։ Այս մասին փոխանցում է Ռիա նովոստին։

Դիվանագետն ընդգծել է, որ ազգային մակարդակում ճանաչման մասին դեռ խոսք չկա, քանի որ Իտալիան սերտորեն ինտեգրված է Եվրամիությանը և հարգանքով է վերաբերում կարգավորիչ ընթացակարգերին, ուստի նման ճանապարհը, ինչպես, օրինակ, Հունգարիայում, բացառված է:

«Իհարկե, Իտալիան դերակատարություն կունենա տեխնիկական խորհրդատվության հարցում: Որոշումը կայացնում են մասնագիտացված հաստատությունները, սակայն մենք ցանկանում ենք, որ գործընթացը արագանա: Որքան արագ այն գնա, այնքան լավ», — եզրափակել է Ստարաչեն:

Լենտա.ռու-ն հիշեցնում է՝ ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր, որ կարող է հաստատել ռուսական Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մինչև տարեվերջ, եթե մոտ օրերս ստորագրվեն անհրաժեշտ իրավական փաստաթղթերը: Այս մասին խոսել է ԱՀԿ -ի ավագ գիտաշխատող Սումիյա Սվամինաթանը: Նա նշել է, որ ստուգումների ճշգրիտ ժամկետները դեռ անհայտ են: ԱՀԿ-ում  գտնում են, որ դրանք տեղի կունենան մոտ ապագայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ