Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանը եւ ԵՄ-ն հանդիպում են անցկացրել պատվաստման հավաստագրերի ճանաչման հարցի շուրջ

Ռուսաստանը եւ ԵՄ-ն հանդիպում են անցկացրել պատվաստման հավաստագրերի ճանաչման հարցի շուրջ

589
0

«Հանդիպման ընթացքում կողմերը նշել են առաջիկա համատեղ քայլերը. կանցկացվեն մի շարք փորձագիտական կոնսուլտացիաներ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հիմնական իրավական եւ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը փաստաթղթեր Է ուղարկել Եվրամիության ներկայացուցչություն, որոնք եվրոպական կողմը պահանջել Էր նախորդ հանդիպման ընթացքում, ճշտել են մամուլի ծառայությունում: «Պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման շուրջ աշխատանքն ուղղված Է Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժման խոչընդոտների վերացմանը ԵՄ-ի տարածքում եւ հակառակը: Այս հարցի շուրջ երկկողմ կոնսուլտացիաները կշարունակվեն»,-նշել են նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ