Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախկին նախարարը չունի պրակտիկ բժշկի հմտություններ. բժիշկ

Առողջապահության նախկին նախարարը չունի պրակտիկ բժշկի հմտություններ. բժիշկ

1147
0

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը տելեգրամի իր ալիքում գրել է.

Տարօրինակ զուգադիպությամբ առողջապահության նախկին նախարարը հայտնվում է ինչ-որ մարդկանց կողքին, ում անհրաժեշտ է բժշկական օգնություն կամ ինչպես գրում է մամուլը՝ «կյանք փրկել»:

 

Բայց արի ու տես, որ առողջապահության նախկին նախարարը չունի պրակտիկ բժշկի հմտություններ և աշխատանքային փորձ ու մարդկանց «կյանքեր է փրկում» կողքին կանգնելով կամ մի բաժակ ջուր տալով և այդ ֆարսը հիմնականում ակտիվ կերպով տարածում են մերձիշխանական լրատվական միջոցները: Հարց է առաջանում, թե ինչու՞ է նախկին նախարարը, ում մասին «մոռացել» էին մեր քաղաքացիները և որոշ ժամանակ չէին հայհոյում, որոշել կրկին «արժանանալ» նախկինում բնակչության կողմից իր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքին…

 

Չեմ բացառում, որ սա PR արշավ է, որն ուղղված է հանրության շրջանում իր մասին հիշեցնելուն և վարկանիշի վերականգնելուն: Իսկ, եթե համադրենք այս PR արշավը՝ «կյանքեր փրկելը», հաճախացած ֆեյսբուքյան ուղիղ եթերները և առատ հարցազրույցները գործող նախարարի կողմից բնակչության իմունիզացիայի տապալած գործընթացի հետ, ապա կարելի է նաև ենթադրել, որ կամ բնակչությանը նախկին նախարարով «վախեցնում են», որպեսզի բնակչությունը պատվաստվի, կամ էլ շուտով տեղի կունենա նախարարի «рокировка» և նախկին նոր կամ նոր նախկին նախարարը կգնա պատվաստումների պարտադրանքը ամրապնդող ավելի արմատական քայլերի:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ