Գլխավոր էջ Նորություններ Ես կարծում եմ, որ եթե թեստերը լինեն անվճար, դա կբերի նրան, որ...

Ես կարծում եմ, որ եթե թեստերը լինեն անվճար, դա կբերի նրան, որ մարդիկ էլ ավելի քիչ հակված կլինեն պատվաստվելուն. Ռուբեն Ռուբինյան

367
0

«Աշխարհում դեռ չի ստեղծվել մի բան, որը պատվաստումից ավելի էֆեկտիվ կլինի: Հանրահայտ փաստ է, որ պատվաստումները 100 տոկոսով չեն պաշտպանում մարդկանց վարակվելուց, բայց ապացուցված փաստ է, որ պատվաստված լինելն էականորեն նվազեցնում է, և՛ վարակվելու ռիսկը, և՛ հիվանդությունը ծանր տանելու ռիսկը»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

 

Ըստ նրա լրագրողական համայնքը չպետք է մասնակացի, իր խոսքով՝ մանիպուլյատիվ քննարկումների, կապված կորոնավարակի հետ:

 

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ այս հարցումը բոլորը պետք է միասնական լինեն, նաև ընդդիմադիրները:

«Ես կարծում եմ, որ եթե թեստերը լինեն անվճար, դա կբերի նրան, որ մարդիկ էլ ավելի քիչ հակված կլինեն պատվաստվելուն: Սա իմ անձնական կարծիքն է: Ես կուզենայի, որ բոլոր քաղաքական ուժերը միահամուռ ասեին՝ ժողովուրդ ջան, պատվաստվեք, որովհետև սա պետք է»,-ասաց պատգամավորը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ