Գլխավոր էջ Նորություններ Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ

Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ

165
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Անն Լույոյին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով դեսպանին՝ առողջապահության նախարարը բարձր է գնահատել տարիների ընթացքում առողջապահական ոլորտում ձևավորված հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դեսպանի առաքելությունը Հայաստանում ավելի կխորացնի երկկողմ գործակցությունը:

 

«Հումանիտար օգնության, մասնագիտական փորձի փոխանակման և այլ ոլորտներում հայ և ֆրանսիացի բժիշկների կապը մշտական է: Անելու ենք ամեն բան առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունները հումանիտար օգնության ուղղությունից մասնագիտական համագործակցության ոլորտ տեղափոխելու համար»,-ասել է նախարարը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Անն Լույոն նշել է, որ առողջապահությունը հայ-ֆրանսիական երկկողմ գործակցության կարևորագույն ոլորտներից է:

 

Առողջապահական մարտահրավերներին դիմակայելու հարցում կողմերը կարևորել են Հայաստանի առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների շարունակական կապը:

 

Անահիտ Ավանեսյանը շեշտել է ֆրանսիական «Santé Arménie» («Առողջապահություն Հայաստան») կենտրոնի հետ համագործակցությունը, որի բժիշկների թիմը համակարգում է ոլորտի մի շարք ուղղություններ:

 

Նախարարն ընդգծել է նաև Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում, պատերազմի ընթացքում և հետպատերազմական իրավիճակում` վիրավոր զինվորների բուժօգնությունը կազմակերպելու հարցում:

 

Զրուցակիցները քննարկել են մասնագետների վերապատրաստումների կազմակերպման հարցերը, հստակեցրել ոլորտային համագործակցության հիմնական ուղղությունները։

 

Հանդիպմանը անդրադարձել է եղել նաև Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացին և պատվաստանյութերի ձեռքբերմանն առնչվող մանրամասներին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ