Գլխավոր էջ Նորություններ Որ հիվանդությունների դեպքում է հակացուցաված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Որ հիվանդությունների դեպքում է հակացուցաված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

222
0

Քաղաքացիները մինչ օրս չգիտեն՝ որ հիվանդությունների կամ առողջական ինչպիսի խնդիրների դեպքում է հակացուցաված կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Նրանք դժգոհում են, որ հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում բժիշկները բավարար ինֆորմացված չեն կամ չեն տիրապետում հակացուցումների ցանկին, որ իրենց էլ տեղեկացնեն՝ որ դեպքում կարելի է պատվաստվել, որ դեպքում՝ ոչ։

Առողջապահության նախարարությունն այսօր պաշտոնապես հրապարակել է COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումների մասին տեղեկանք՝ նշելով, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում:

Ըստ այդմ՝ պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է:

Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ