Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ուհանում փակվել են բոլոր ժամանակավոր հիվանդանոցները

Ուհանում փակվել են բոլոր ժամանակավոր հիվանդանոցները

1296
0

Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի բռնկման օջախ, փակվել են բոլոր 14 ժամանակավոր հիվանդանոցները: Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դուրս են գրվել բոլոր հիվանդները:

«Տեղի է ունեցել Ուհանի ժամանակավոր հիվանդանոցի փակման արարողությունը Ուհանի մարզադաշտում: Այսօր դուրս կգրվի հիվանդների վերջին խումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

COVID 19-ի բռնկումից հետո Ուհանում մի շարք մարզադաշտեր և ցուցասրահներ վերածվել էին ժամանակավոր հիվանդանոցների: Համաճարակաբանական իրավիճակի զգալի բարելավման և դեպքերի թվի կրճատման հետ կապված` հիվանդանոցները սկսեցին փակվել: Ավելի վաղ հայտարարվել էր 11 ժամանակավոր հիվանդանոցների փակման մասին:

Համաձայն վերջին պաշտոնական տվյալների՝ Հուբեյ նահանգում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 17 դեպք: Ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 1152 մարդ: Մահացել է 17 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ