Գլխավոր էջ Օրվա թեման Պատվաստանյութից հնարավո՞ր է վարակվել․ պարզաբանում է Լամարա Մանուկյանը

Պատվաստանյութից հնարավո՞ր է վարակվել․ պարզաբանում է Լամարա Մանուկյանը

2386
0

Օրերս կարավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հանձնարարեց  լուրջ պատժամիջոցներ կիրառել չպատվաստված անձանց նկատմամբ։ Քանի որ նրան այնքան էլ դուր չեկավ նախարարի բողոքն ու արդարացումները պատվաստումների վերաբերյալ։ Այնուհետև խոսք եղավ կորոնավիրուսով հիվանդներին այսուհետ վճարովի բուժելու տարբերակը, որի համար էլ որոշվեց սահմանել 800 հազար դրամ։

Ըստ բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանի՝ աստղաբաշխական թիվ է ներկայացվել, սակայն պետք էր պարզապես գրագետ, ճիշտ ու թափանցիկ տեղեկատվություն տրամադրել․ «Անկեղծ տեղեկատվությունը շատ ավելի մեծ գործ կարող է անել։ Կարծես թե, չենք պարտադրում, բայց մենք բոլորս շատ լավ գիտենք, որ ամենաուժեղ պատիժը դա մարդու գրպանին կպնելն է, այսինքն ֆինանսական տույժը համարվում է ամենամեծ պատիժը։ Երբևիցե չի եղել այնպիսի պարզ տեղեկատվություն, որ մարդիկ հասկանան , թե մենք ընդհանրապես ինչի՞ հետ գործ ունենք պատվաստանյութերի հետ կապված»,- նշեց Մանուկյանը։ Նրա խոսքով՝ մարդկանց պետք է պարզ ասել, որ ժողովու´րդ, պատվաստանյութերը շատ արագ ստեղծվեցին, լիարժեք հետազոտությունները նրանց հետ կապված չավարտվեցին, բայց քանի որ մենք գտնվում ենք համաճարակի շրջանում, մենք պետք է սկսեինք այդ պատվաստումները։

Լամարա Մանուկյանը նշեց շատ կարևոր սկզբունք, այն, որ պատվաստումից առաջ պետք է հետազոտություն անցնել, նոր պատվաստվել, քանի որ նման դեպքերում հնարավոր է հիվանդության ծանր ընթացք ունենալ։ « Ես միշտ հորդորում էի, որ պատվաստումից առաջ պետք է անպայման ստուգվել, չէ՞ որ որևէ մեկը չի բարձրաձայնում պատվաստման հակացուցումները, բայց կան հակացուցումներ՝ սուր և քրոնիկ հիվանդությունները, որոնք սրացման փուլում են, սուր ինֆեկցիոն կամ ոչ ինֆեկցիոն հիվանդությունները։ Նույն կովիդը համարվում է սուր ինֆեկցիոն հիվանդություն։ Եթե ես երեկ չէ առաջին օրը վարակվել եմ կորոնավիրուսով և այսօր պատրաստվում եմ պատվաստվել, բնականաբար ես դեռ կլինիկական ախտանշաններ չունեմ, բայց ես արդեն վարակակիր եմ»։  Այս դեպքում պատվաստումը ստիպում է, որպեսզի  շատ ավելի ծանր ընթանա կորոնավիրուսը։ Մանուկյանի դիտարկմամբ՝ նման պարագայում ժողովրդի մոտ ստեղծվում է մի այնպիսի տպավորություն, որ պատվաստանյութերից վարակվեցին, սակայն այն չի պարունակում կենդանի վիրուս, ուստի՝ վարակվել հնարավոր չէ։

« Որպեսզի այս թյուր կարծիքները, այս տարակուսանքները ժողովրդի միջից ցրվի, մենք պետք է տանք ստույգ ինֆորմացիա։ Հասկանում եմ, որ թեստավորել պատվաստումից առաջ, որ հասկանանք նա հիվանդ է նոր պատվաստենք , դա բավականին մեծ ծախս է առողջապահության համար, բայց նաև մենք ունենում ենք այդ դեպքերը, երբ մարդը հիվանդ գալիս է պատվաստվելու, առանց իմանալու,առանց կլինիկական ախտանշանների, հետո հիվանդությունը շատ բուռն է ընթանում»,-ընդգծեց նա։

Լամարա Մանուկյանը նշեց նաև թեստավորման գնային քաղաքականությունը։ Այն, որ սկզբում թեստավորման արժեքը 15 հազար էր, իսկ հիմա՝ 5-6 հազար։ Եվ շատ անձինք մտածում են, որ կարող են իրենց թույլ տալ ամսական 10-12 հազար տրամադրել թեստի համար, հանուն չպատվաստմանլ։ Այսպիսով, այս դեպքում ևս հարցը չլուծվեց։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ