Գլխավոր էջ Գլխավոր Մենք նկատում ենք, որ երեխաները, հղի կանայք շատ ավելի ծանր են տանում...

Մենք նկատում ենք, որ երեխաները, հղի կանայք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը․ Ավանեսյան

870
0

Այս պահին մենք բավական լարված իրավիճակ ունենք, որովհետև տևական ժամանակ է կայուն, բայց օրական թվերի աճ ունենք, և ունենք նաև հոսպիատալացման բարձր ցուցանիշներ։ Սա Դելտա շտամի առանձնահատկությունն է, որ այն շատ ավելի երիտասարդացել է, ավելի անողոք է հիվանդությունը, կարող է կայծակնային ձևով թոքաբորբ զարգանալ։ Այս մասին «Հեռանկար» հաղորդման շրջանակում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք նկատում ենք, որ երեխաները, հղի կանայք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը և մենք ունեցանք նաև մահվան դեպքեր, և սա շատ մտահոգիչ է։ Իհարկե, ամեն ինչ արվում է, որպեսզի հիվանդացության ընթացիկ զսպումը ունենանք և առողջապահական համակարգը հնարավորություն ունենա բավարար չափով ծավալվելու և մարդկանց պատշաճ բժշկական օգնությունը ցուցաբերելու»,-նշել է Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ այս համավարակի դեմ պայքարի հիմնական գործիքը պատվաստումներն են։

«Ճնշումը առողջապահական համակարգի վրա շատ մեծ է և մեր 2500 ծավալված մահճակալների գրեթե 90 տոկոսը զբաղեցված է։ Եթե անգամ մահճակալները ավելացվեն, շնչառական ապարատները ավելացվեն, բայց մենք ունենք Հայաստանում սահմանափակ քանակով մասնագետներ, և մենք ունենք այլ հիվանդություններ, որ աշնան ընթացքում ակտիվություն են ցուցաբերում և եթե մեր ամբողջ ուժերը տրամադրում ենք կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, ապա ինչ որ առումով  նաև օգնությունից զրկվում են նաև այլ հիվանդություններ ունեցող քաղաքացիները։ Ուստի սրանով է նաև վտանգավոր Կորոնավիրուսը, որ առողջապահական համակարգի վրա այնպիսի լարվածություն է բերում, որ իսկապես դժվար է դիմակայել դրան»,-նշել է Ավանեսյանը։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ