Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարը պետք է հրաժարական տա և  հեռանա՝ իր տեղը զիջելով ավելի...

Առողջապահության նախարարը պետք է հրաժարական տա և  հեռանա՝ իր տեղը զիջելով ավելի կոմպետենտ մասնագետների․ բժիշկ

742
0

Առողջապահության նախարարի խոսքը գնահատում եմ որպես մանկապարտեզի երեխայի բողոք դաստիարակին, որ՝ այ, ինձ նեղացրել են և այլն։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն՝ անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքին և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի բողոքին։

Գրիգորյանը նշում է, որ եթե Առողջապահության նախարարը չի կարողանում իր գործառույթները նորմալ իրականացնել և պետք է ամեն կառավարության նիստին վազի, բողոքի վարչապետին, ապա նա Առողջապահության նախարար չէ։

«Նա պետք է հրաժարական տա և  հեռանա՝ իր տեղը զիջելով ավելի կոմպետենտ մասնագետների։ Նման բողոքական կեցվածք ընդունող ոլորտի պատասխանատուն չի կարող լինել այնպիսի կարևոր ոլորտի պատասխանատու, որը առողջապահությունն է»,- ասաց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի արձագանքին՝ նա նշում է, որ դա պաշտոնական դիրքի և լիազորությունների չարաշահում է։

«Դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ Անկախ նրանից, որ նա վարչապետ է, նա անցնում է իր պաշտոնական լիազորությունները և պետք է համապատասխան գործ բացվի և այդ գործը քննվի։ Իսկ նա պետք է կալանավորվի, որովհետև վտանգ է ներկայցնում հասարակության համար։ Նախ նա՝ կոչ են անում պետական գերատեսչություններին գործածել վարչական լծակներ, իշխանական լծակներ, որպեսզի մարդու առողջության հետ կապված որևէ բան անեն՝ պատվաստում դա կկոչվի, կամ հարկադիր բուժում կկոչվի, օրենքը հարկադիր բուժման վերաբերյալ ունի կարգավորումներ, որոնց մեջ չի մտնում տվյալ դեպքը։ Երկրորդը՝ նա կոչ է անում կալանավորել, ձերբակալվել, ինչն իր լիազորությունների չարաշահում է, որովհետև նա իրավապահ համակարգի գործողությունների մեջ իրավունք չունի խառնվել և նման հրահանգներ արձակել։ Քանի որ մեր երկրում գոյություն չունի իրավապահ համակարգ, այլ իրավապահ համաչագը հանդիսանում է կառավարության՝ վարչապետի և իր խունտայի սպասարկու։ Ես հույսեր չեմ կապում, որ նման գործ կբացվի»,- նշեց Գրիգորյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ