Գլխավոր էջ Uncategorized Ազգաբնակչությունը ավելի տեղեկացված պետք է լինի՝ չհիմնավորված բուժումներից խուսափելու համար․ բժիշկ

Ազգաբնակչությունը ավելի տեղեկացված պետք է լինի՝ չհիմնավորված բուժումներից խուսափելու համար․ բժիշկ

560
0
Բժիշկ Սևադա Հակոբյանը գրել է

Կորոնավիրուսային հիվանդության բուժում իրականացնող հարգելի բժիշկներ, իմ սիրելի կոլեգաներ.

Դուք բազմիցս ականատես եք լինում արդեն հոսպիտալացված, ծանր բարդացած ընթացքով պացիենտների, որոնք կամ ինքնաբուժությամբ են զբաղվել կամ երբեմն նույնիսկ որոշ բժիշկների ցուցումներով չհիմնավորված մեծ դոզաներով հորմոնալ և այլ դեղորայքներ են օգտագործել, ինչը ձեր հետագա բուժումը դարձնում է ոչ արդյունավետ: Խնդրում եմ բաց-հրապարակային կարգով, պարզ և մատչելի հանդես գաք կոլեգիալ հայտարարությամբ, որտեղ հստակ կուղղորդեք թե պացիենտներին և թե մինչհոսպիտալային փուլում կովիդով զբաղվող բժիշկներին, ապացուցված ինչպիսի անվտանգ միջոցներ և դեղորայքներ պետք է կիրառել, ինչ դեղորայքներ հատկապես չպետք է օգտագործել, որպեսի հիվանդության ընթացքը չհանգեցնի ծանր հետևանքների: Գիտեմ, որ ուղեցույցներ պոլիկլինիկական օղակի համար մշակվել են, սակայն ազգաբնակչությունը ավելի տեղեկացված պետք է լինի՝ չհիմնավորված բուժումներից խուսափելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ