Գլխավոր էջ Նորություններ Պատվաստված ուսուցիչները երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ կհանձնեն

Պատվաստված ուսուցիչները երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ կհանձնեն

298
0

Վրաստանում դպրոցի  չպատվաստված կամ մեկ անգամ պատվաստված աշխատակիցները հակամարմինների արագ թեստ կհանձնեն 7 օրը մեկ, իսկ լիովին պատվաստված (երկու դեղաչափով) անձինք` երկու շաբաթը մեկ անգամ PCR մեթոդով: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրած հրամանագրի մեջ:

 

«Բացառություն են այն դեպքերը, երբ գոյություն ունի Վրաստանի ԿԳՆ միջնորդություն՝ թեստավորման անհնարինության մասին, կամ հաստատությունում աշխատող անձինք լիովին օգտագործում են հեռակա ուսուցման էլեկտրոնային մոդելը», – նշվում է արդեն իսկ ուժի մեջ մտած հրամանագրում:

 

Վրաստանի կրթության նախարարությունից հայտնել են, այս պահին պատվաստված է դպրոցի անձնակազմի 68 տոկոսը, և այս գործընթացը շարունակվում է:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ