Գլխավոր էջ Նորություններ Զանգվածային պատվաստումները նպաստում են շատ ավելի վարակիչ շտամերի առաջացմանը և տարածմանը

Զանգվածային պատվաստումները նպաստում են շատ ավելի վարակիչ շտամերի առաջացմանը և տարածմանը

550
0

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրել է.

‼️ ՌՆԹ պատվաստանյութերի տեխնոլոգիական պլատֆորմների հայտնագործողներից Ռոբերտ Մելոնի (ԱՄՆ) և պատվաստանյութերի միջազգային փորձագետ Գերտ Վանդեն Բոսխեյի (Բելգիա) քննարկումը՝ կազմակերպված բժիշկ Ֆիլիպ Մակ Միլանի (Միացյալ Թագավորություն) կողմից ‼

 

📍 Քովիդ 19–ի փորձագետների զրույցից առանձնացնենք մի շարք առանցքային կետեր. ⬇️

 

1. Ունենք վարակի մասսայական բռնկումներ այն երկրներում, որտեղ շատ ագրեսիվ զանգվածային պատվաստման ռազմավարություն է կիրառվել (Իսրայել, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ)։

2. Մենք կանխատեսել ենք այդ բռնկումները, երբ վիրուսը կդառնար ավելի կայուն պատվաստանյութերի հանդեպ։

3. Զանգվածային պատվաստումները նպաստում են շատ ավելի վարակիչ շտամերի առաջացմանը և տարածմանը։

4. Պատվաստված վարակվածները ավելի մեծ ռիսկ ունեն դառնալու վարակի սուպեր տարածողներ, քանի որ նրանք վարակման դեպքում իրենց ավելի լավ և ապահով են զգալով՝ ակամայից, ակտիվ տարածում են վիրուսը։

5. Թե՛ պատվաստվածները և թե՛ չպատվաստվածները (վիրուսի հետ առաջին անգամ հանդիպող) ենթակա են վարակման վտանգին, քանի որ դելտա շտամի հանդեպ պաշտպանվածությունը հարաբերականորեն ցածր է։

6. Մենք գիտենք այն երևույթի մասին, երբ վիրուսի ակտիվ շրջանառության ժամանակ զանգվածային պատվաստումներ իրականացնելով, բնակչության շրջանում առաջանում է «իմունային ճնշում», որի վիրուսի հետ բախման և ոչ լիարժեք հակազդման արդյունքում իդեալական միջավայր է ստեղծվում նոր շտամների առաջացման համար։

7. Մենք չափից դուրս շատ ենք պատվաստում Արևմտյան երկրներում՝ փաստորեն ենթարկելով փորձարկումների և վնասելով այդ քաղաքականությամբ։ Դա հանցագործություն է, երբ պատվաստանյութը չի տրամադրվում ծերերին։ Պատվաստեք նրանց շրջանում, ում դա իրականում անհրաժեշտ է, այլ ոչ թե օգտագործեք պատվաստանյութը որպես տնտեսական զենք, ինչին որ այսօր ականատես ենք լինում։

8. Ինչու՞ ԱՄՆ FDA-ի պատվաստանյութերի բաժնի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական տվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից, կապված երրորդ բուստերային պատվաստման հարցի հետ, քանի որ Սպիտակ տունն է որոշում քաղաքականությունը, մասնավորապես Տոնի Ֆաուչին է նշանակված որպես այս հիվանդության «Царь»։

9. CDC-ն ունի երկակի ֆունկցիա: Նրանց ակնհայտ հանձնարարված է ջատագովել պատվաստանյութերը: Նրանք ստանում են հսկայական գումարներ պատվաստումային գուրծընթացն առաջ մղելու համար: Նրանք ունեն նաև ներքին մանդատ գնահատելու պատվաստանյութերի անվտանգությունը: Այս երկու գործառույթները գտնվում են իրար հետ կոնֆլիկտի մեջ:

10. Իսրայելում, զանգվածային պատվաստման անհաջողությունից հետո, երբ պարզվեց, որ պատվաստանյութի ազդեցությունը հարաբերականորեն կարճատև է, ԱՄՆ-ի կառավարությունը այժմ չգիտի ինչ անել։

11. Հակապատվաստումային (անտիվաքսեր) տերմինի օգտագործումն այլ կարծիքներ ունեցողների նկատմամբ անտեղի է և հակաարդյունավետ։

12. Չի կարելի մարդկանց ենթարկել խարանի և խտրականության, եթե նրանք ունեն իրենց տեսակետը պատվաստումների հանդեպ, կամ եթե նրանք նույնիսկ ընդհանրապես դեմ են պատվաստանյութերին։

13. Չի կարելի մարդկանց բաժանել պատվաստված կամ չպատվաստված լինելու հանգամանքով՝ բաժանարար գծեր տանել նրանց միջև։

14. ԶԼՄ-ները պիտակավորում են ամեն ինչ և բաժանում բոլորին հակամարտող ճամբարներում և տրամադրում են մեզ միմյանց դեմ։ Դա արվում է սենսացիաներ մատուցելու, բայց ոչ գիտության շահերից ելնելով։

15. Դա կատարվում է հակագիտական, դեստրուկտիվ, այսպես կոչված փաստերի ստուգման հարթակներով, որը կազմաքանդում է մեր հնարավորություննեըը համալիր կերպով փոխանակվել մտքերով և լուծել խնդիրները գիտական մոտեցումներով, բաց և կառուցողական երկխոսությամբ։

16. Կառավարության սև ցուցակում, նպատակային, որպես անտիվաքսեր պիտակավորվածները բավականին ռացիոնալ մտածող, ողջամիտ և խելամիտ մարդիկ են։

17. Պատվաստումները պետք է ունենան հստակ նպատակ և խնդիրներ։

18. Անհրաժեշտ է, որ այս փուլում ողջ աշխարհում պատվաստանյութերը հասանելի լինեն ծերերի, ճարպակալում ունեցողների, խոցելի և բարձր ռիսկի խմբերի համար։

19. Քովիդի բուժումն անհրաժեշտ է սկսել հիվանդության վաղ փուլերում՝ կիրառելով ամենաարդյունավետ մոտեցումները։

20. Ընդհանուր բնակչության մեջ չպատվաստվածները, բացի բարձր ռիկսի խմբում գտնվողներից, ծառայում են որպես վիրուսի ոչնչացման օջախներ։

21. Վարակվելու դեպքում նրանց շրջանում ծանր հիվանդանալու և մահվան հավանականությունը աննշան փոքր է։

22. Մենք չպետք է վախենանք, այլ պետք է բժշկի օգնությամբ գնահատենք սեփական ռիսկը վարակվելու դեպքում։

23. Չափից դուրս շատ է վախ քարոզվում այս հիվանդության նկատմամբ։ Մինչդեռ մահվան և հիվանդության ծանր ընթացքի ռիսկը այս վիրուսից չնչին տոկոս է (1%-ից զգալի ցածր) կազմում այն մարդկանց համար, որոնք չեն հանդիսանում ռիսկի խմբի անդամ կամ ծեր չեն։ Նրանց հիվանդանալու և առողջանալու դեպքում մենք ուղղակի կստանանք տևական, կայուն և արդյունավետ իմունիտետ ունեցող բնակչության շերտ։

24. Մենք պարտավոր ենք կանգնեցնել զանգվածային պատվաստումները։ Վատագույն բանը, որ արվում է, դա երիտասարդ տարիքի մարդկանց պատվաստումն է, որոնք հանդիսանում են որպես յուրահատուկ բուֆեր, որը նվազեցնում է վարակի փոխանցումը։

25. Վարակման դեպքում առաջանում է երկարատև իմունիտետ վիրուսի բազմաթիվ անտիգենների և էպիտոպների նկատմամբ, իսկ պատվաստման դեպքում միայն սպայկ սպիտակուցի միևնույն էպիտոպի նկատմամբ։

 

Քննարկումն ամբողջությամբ հետևյալ հղումով՝ ⬇️

 

💬 Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնություն

 

Հետևեք մեզ նաև՝

https://t.me/AntiEpidemicAlliance

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ