Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Հայաստանում ցավազրկողային թմբիրի մեջ են ինքնընկղմվել․ Հայկ Մարտիրոսյան

Հայաստանում ցավազրկողային թմբիրի մեջ են ինքնընկղմվել․ Հայկ Մարտիրոսյան

1750
0

«Ֆարիդ Զաքարիան քիչ առաջ CNN America-ի եթերում հայտարարեց, որ իր կարծիքով այս համաճարակն այլևս պանդեմիա է: Եվ նա միակը չէ: Ռիչարդ Քուսեսթն իր հերթին հայտարարեց, որ համաշխարհային ծանր ճգնաժամն այլևս անխուսափելի է: ԱՄՆ-ը, ըստ ամերիկյան բազում մասնագետների և բժշկական ու հասարակական կազմակերպությունների, զարգացած Արևմուտքում ամենավատ և ամենաթույլ արձագանքն է տալիս կորոնավիրուսին, որովհետև, ըստ նրանց, նախագահի վարչակազմը մտահոգ է ոչ թե քաղաքացիների առողջությամբ, այլ այս նախընտրական տարում տնտեսական ցուցանիշների անկմամբ և խուճապ թույլ չտալու հարցով: Մինչդեռ խուճապ ԱՄՆ-ում արդեն սկսվում է: Հիվանդությունն այստեղ տարածվում է մեծ արագությամբ և ըստ տարբեր տվյալների` առկա է անգամ հայաշատ հատվածներում:

Բոլոր մասնագետները միաձայն և համակարծիք են, որ ԱՄՆ-ի ցածր վարակվածների թվերը պայամանավորված են միայն նրանով, որ թեստավորել են ընդամենը երեք հազար հոգու, իսկ Ասիայում և Իտալիայում` տասնյակ անգամներ ավելի շատ:

Կարծես թե, ամենանհեթեթ, ամենախելագար, ամենահանցավորաբար անտեսվող իրավիճակը Հայաստանում է: Հասրաակության կրթական ցենզն ընդհանուր առմամբ այնքան ցածր է, որ կարծում են, թե իրենց վրա սա չի ազդի, կամ որ սա դավադրություն է ինչ-ինչ երկրների կողմից` ընդդեմ ինչ-ինչ երկրների: Գրիպի հետ համեմատություններն ընդհանրապես ողբալի տգիտության արդյունք են և զարմանալի չէ, որ այդպիսի տգիտությամբ փայլել են արդեն նաև հայաստանցի մի շարք անվանի բժիշկներ:

Հայաստանում երկրի իշխանական վերնախավը լծվել է իրենց հանրաքվեն քարոզելու սրբազան գործին և իրականում թքած ունի առողջապահական և տնտեսական հսկայական սպառնալիքի վրա, որն առկա է: Ողջ աշխարհի առաջադեմ լրատվամիջոցներն օբյեկտիվորեն սարսափելի մանրամասներ են հաղորդում իրավիճակից: Հայաստանում ցավազրկողային թմբիրի մեջ են ինքնըկղմվել: Եվ դատելով համաշխարհային փորձից ու օրինակներից` կարելի է եզրակացության գալ և ըստ այդմ` արդեն վստահաբար թերևս պնդել, որ Հայաստանի ընդամենը մեկ հիվանդի հաստատված հանագամանքը պայմանավորված է շատ քիչ թեսթավորված անձանց քանակով: Բազում հիվանդներ, հատկապես երեխաները, կարող են դառնալ վարակակիր և տարածել վարակը, բայց չունենալ որևէ ախտանշան: Մինչդեռ վաթսունհինգից բարձր անձինք և ոչ շատ առողջ երիտասարդները կարող են կորցնել իրենց կյանքը:

Դատապարտման են արժանի նրանք, որոնք պարսավում են կորոնավիրուսին անլուրջ վերաբերմունքի ցուցաբերման համար իշխանություններին քննադատողներին:

Հայաստանը պարտավոր է խիստ միջոցներ ձեռնարկել` հնարավոր ներհայաստանյան համաճարակը կանխելու և թույլ չտալու համար: Անհրաժեշտ է փակել բոլոր ուսումնական հաստատությունները, աշխատավայրերի մեծ մասի գործառույթները տեղափոխել տներ և սկսել գրիպի ախտանշաններ ունեցող բոլոր անձանց մասսայական տեստավորումներ:

Ծայրահեղությո՞ւն է արդյոք դա:

Իտալացիներն այսօր այլևս խոստովանեցին, որ եթե չինական մոդելով գործեին, այսօր կարիք չէր լինի ողջ երկիրն ստիպված պարալիզացնելու և ամբողջությամբ կարանտինային գոտի հայտարարելու:

Եթե այդքան վախկոտ եք, հանգստացուցիչներ խմեք: Բայց` պատրաստվեք: Միջոցներ ձեռնարկեք և կտրուկ, արմատական քայլեր կատարե՛ք: Նայեք աշխարհին: Դուրս եկեք ձեր մտահորիզոնի սահմաններից: Գոնե այս հարցում նմանակե՛ք աշխարհի փորձը և դասեր քաղե՛ք: Վաղը կարող է և ուշ լինել»:

Գրառումը՝ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ