Գլխավոր էջ Նորություններ Նյարդեր չունեմ անպարտաճանաչ ու ՀԱՍՏԱԳԼՈՒԽ հիվանդների հետ աշխատելու․ բժիշկ

Նյարդեր չունեմ անպարտաճանաչ ու ՀԱՍՏԱԳԼՈՒԽ հիվանդների հետ աշխատելու․ բժիշկ

2541
0

Վերջին շրջանում աշխարհում իրարանցում առաջացրած կորոնովիրուսին անդրադարձել է նաև բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը։  Նա սկսել է  աչքի է ընկնել իր սոցցանցային ակտիվությամբ։

Բժիշկը հաճախ է հանդես գալիս ֆեյսբուքյան ուղիղ միացումներով, որոնք ներառում են  բժշկագիտական և առողջապահական անդրադարձներ։ Դրանցից վերջինները նվիրված էին հենց կորոնավիրուսին։ Բժշկի վերջին վերլուծությունները արժանացան նաև որոշ լրատվամիջոցների ուշադրությանը, գաստրոէնտերոլոգի համար ճանապարհ հարթելով դեպի առավել ընդլայնված լսարան։ Սակայն, մի կողմում թողնելով նրա դատողություններն ու վերլուծությունները կորոնովիրուսի վերաբերյալ, ներկայացնում ենք մի քանի փաստ նրա նեղ մասնագիտական գործունեությունից, ընթերցողին թողնելով անձնական կարծիք ձևավորելու հնարավորությունը։

Գաստրոէնտերոլոգ  Հայկ Մանասյանը բուժառուներին ընդունում է երևանյան մասնավոր բժշկական կենտրոններից մեկում վարձակալած սենյակում։

Հետաքրքրական է հատկապես մի դեպք։ Վերջերս Հայկ Մանասյանին է դիմել բժիշկ- կոլեգա Մանե Բադալյանը և բժիշկ Մանասյանը  կատարել է դեղորայքային  բուժման նշանակումներ  դրանք ընդունելու չլսված մոտիվացիայով։ Մասնավորապես ընդգծելով ՀԱՍՏԱԳԼՈՒԽ որակավորումը  նշանակումների համար նախատեսված և նախապես պատրաստված թերթիկում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր հենց Մանե Բադալյանը։

 

-Եթե ստորև նշված ցուցումները խախտեցիք……….ապա մեր համատեղ աշխատանքը չի շարունակվի, որովհետև ոչ ժամանակ, ոչ էլ նյարդեր ունեմ անպարտաճանաչ ու ՀԱՍՏԱԳԼՈՒԽ հիվանդների հետ աշխատելու:

— Դեղերը չդադարեցնել: ԱԼՈՈՈՈՈ ՀԱՍԿԱՑԱ՞Ք

Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի կողմից նշանակվող բուժման «չլսված մոտիվացիա» են հանդիսանում իր իսկ կողմից արվող և նշանակումների թերթիկում  տեղ գտած արտահայտությունները։ Հատկանշական է, որ այդ արտահայտությունները, որոնք ուղղված են հենց բուժառուին, առնվազն էթիկապես անընդունելի են։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ