Գլխավոր էջ Նորություններ Բժիշկները պետք է պաշտպանեն բուժում նշանակելու իրենց իրավունքը, հետևելով ԱՌԱՋԻՆԸ՝ ՄԻ ՎՆԱՍԻՐ...

Բժիշկները պետք է պաշտպանեն բուժում նշանակելու իրենց իրավունքը, հետևելով ԱՌԱՋԻՆԸ՝ ՄԻ ՎՆԱՍԻՐ սկզբունքին

496
0

Արժանապատիվ բուժաշխատողների միությունը գրել է

📢 Ս․թ․ սեպտեմբերի 12-14-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի է ունեցել Քովիդի գլոբալ գագաթաժողով, որի արդյունքում բժիշկների, առողջապահության ոլորտի մասնագետների և իրավաբանների կողմից ընդունվել է Հռչակագիր, որը հոկտեմբերի 7-ի դրությամբ աշխարհով մեկ հավաքել է 11000–ից ավել ստորագրություն։

 

Հռչակագրին ծանոթանալ և միանալ կարելի է հետևյալ հղումով՝

➡️ https://doctorsandscientistsdeclaration.org/

 

Ստորև ներկայացվում է Հռչակագրի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը։ ⬇️

 

‼ Մենք, Հիպոկրատի երդմամբ միավորված աշխարհի բժիշկներս՝ հավատարիմ մնալով այդ երդմանը, ընդունելով, որ բժշկությունը, որը մենք գիտենք, գտնվում է խաչմերուկում, ստիպված ենք հայտարարել հետևյալը․

 

🔺Հաշվի առնելով այն, որ մեր առավելագույն պատասխանատվությունն ու պարտքն է պահպանել և վերականգնել բժշկության արժանապատվությունը, ամբողջականությունը, արվեստը և գիտությունը,

 

🔺Հաշվի առնելով այն, որ պացիենտների մասին հոգ տանելու մեր ունակությունը ենթարկվում է աննախադեպ հարձակման,

 

🔺Հաշվի առնելով այն, որ պետական քաղաքականություն մշակողները նախընտրել են պարտադրել «նույն որոշիչով» բուժման ռազմավարությունը, որը բերում է անտեղի հիվանդության և մահվան դեպքերի, այլ ոչ թե հավատարիմ մնալ պացիենտների բուժման անհատական մոտեցումների հիմնական կոնցեպցիաներին, որոնք ավելի անվտանգ են և առավել արդյունավետ։

 

🔺Հաշվի առնելով այն, որ բժիշկները և բժշկական ծառայություններ մատուցող այլ մասնագետները, աշխատում են առաջնագծում՝ օգտագործելով իրենց գիտելիքները համաճարակաբանության, ախտաֆիզիոլոգիայի և դեղագործության բնագավառում, հաճախ առաջինն են հայտնաբերում նոր, կյանքեր փրկող բուժման պոտենցիալ մեթոդներ,

 

🔺Հաշվի առնելով այն, որ բժիշկներին ավելի հաճախ են արգելում հանդես գալ մասնագիտական բաց ելույթներով և տեղեկատվություն փոխանակել նոր և առաջացող հիվանդությունների վերաբերյալ, ինչը ոչ միայն վտանգի տակ է դնում բժշկի մասնագիտության էությունը, այլև վտանգում պացիենտի կյանքը՝ ինչն ավելի կարևոր է և ողբերգական։

 

🔺Հաշվի առնելով այն, որ դեղատների, հիվանդանոցների և հանրային առողջապահության այլ կազմակերպությունների կողմից սահմանված խոչընդոտների պատճառով հազարավոր բժիշկներ չեն կարողանում բուժել իրենց պացիենտներին, ինչի արդյունքում բժշկական ծառայություններ տրամադրողներն անօգնական են դառնում իրենց պացիենտներին հիվանդությունից պաշտպանելու գործում։ Այժմ բժիշկներն իրենց պացիենտներին խորհուրդ են տալիս գնալ տուն (թույլ տալով վիրուսին բազմանալ) և վերադառնալ այն ժամանակ, երբ հիվանդությունը կխորանա, ինչը բերում է բուժման բացակայության պատճառով պացիենտների անտեղի մահերի։

 

🔺Հաշվի առնելով այն, որ դա բժշկություն չէ։ Դա խնամք չէ։ Այս քաղաքականությունը փաստացի կարող է իրենից ներկայացնել մարդկության նկատմամբ հանցագործություն։

 

Ելնելով վերոգրյալից,

 

🔴Որոշեցինք, որ բժշկի և պացիենտի միջև փոխհարաբերությունները պետք է վերականգնվեն։ Բժշկության հիմքում ընկած է փոխկապակցվածությունը, որը թույլ է տալիս բժիշկներին ավելի լավ հասկանալ իրենց պացիենտներին և նրանց հիվանդությունները, մշակել բուժման մեթոդներ, որոնք առավել հաջողված կլինեն և այդ դեպքում պացիենտը հանդիսանում է բուժման գործընթացի ակտիվ մասնակից։

 

🔴Որոշեցինք, որ պետք է վերջ դրվի բժշկության պրակտիկա և բժիշկ/հիվանդ փոխհարաբերություններ քաղաքականության ներխուժմանը: Բժիշկները և բոլոր բժշկական ծառայություններ տրամադրողները պետք է իրավունք ունենան կիրառել բժշկության արվեստը և գիտությունը՝ առանց վրեժխնդրության, գրաքննության, զրպարտության կամ կարգապահական գործողությունների ենթարկվելու վախի, այդ թվում լիցենզիայի և հիվանդանոցային արտոնությունների հնարավոր կորստի, ապահովագրության պայմանագրերի կորստի և առանց պետական կառույցների միջամտության, նաև այն կազմակերպությունների, որոնք խանգարում են մեզ հոգ տանել կարիքավոր հիվանդների մասին: Ավելի քան երբևէ պետք է պաշտպանված լինեն օբյեկտիվ գիտական հայտնագործություններով փոխանակման իրավունքը և հնարավորությունը, որոնք ավելի են խորացնում հիվանդության մասին մեր պատկերացումները:

 

🔴Որոշեցինք, որ բժիշկները պետք է պաշտպանեն բուժում նշանակելու իրենց իրավունքը, հետևելով ԱՌԱՋԻՆԸ՝ ՄԻ ՎՆԱՍԻՐ սկզբունքին։ Բժիշկներին չպետք է արգելվի նշանակել անվտանգ և արդյունավետ բուժման մեթոդներ։ Այս սահմանափակումները շարունակում են առաջացնել անտեղի հիվանդություններ և մահեր։ Հիվանդների իրավունքները, երբ նրանք լիովին տեղեկացված են յուրաքանչյուր տարբերակի ռիսկերի եւ առավելությունների մասին, պետք է վերականգնվեն՝ այդ բուժումը ստանալու համար:

 

🔴Որոշեցինք, որ այս վեհ գործին առաջարկում ենք միանալ աշխարհի բոլոր բժիշկներին և բժշկական ծառայություններ մատուցողներին, քանի որ դա նպատակ է հետապնդում վերականգնել բժշկական պրակտիկայի նկատմամբ վստահությունը, ամբողջականությունը և պրոֆեսիոնալիզմը։

 

🔴Որոշեցինք, որ առաջարկում ենք միանալ աշխարհի բոլոր գիտնականներին, որոնք ունեն կենսաբժշկական հետազոտությունների փորձ և պահպանում են էթիկական և բարոյական ամենաբարձր չափանիշները` պնդելու օբյեկտիվ, գործնական հետազոտություններ կատարելու և հրապարակելու իրենց հետազոտությունները` առանց վախենալու իրենց կարիերայի, հեղինակության և ապրուստի միջոցների նկատմամբ ճնշումներից:

 

🔴Որոշեցինք, որ առաջարկում ենք միանալ պացիենտներին, որոնք հավատում են բժշկի և պացիենտի միջև փոխհարաբերությունների կարևորությանը, նաև այն փաստին, որ պացիենտը կարող է ակտիվ մասնակցություն ունենալ սեփական բուժման գործում, պահանջել գիտականորեն հիմնավորված բժշկական օգնության հասանելիություն։

 

Ի վկայություն այս ամենի, մենք՝ ներքոստորագրածներս, ստորագրեցինք սույն Հռչակագիրը գրելու առաջին իսկ օրը։

 

Հետևեք մեզ նաև՝ https://t.me/unionhealthcareworkers

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ