Գլխավոր էջ Uncategorized Վրաստանում կպատվաստվեն նաև 12-15 տարեկանները

Վրաստանում կպատվաստվեն նաև 12-15 տարեկանները

237
0

Վրաստանը թույլատրել է 12֊15 տարեկան երեխաների պատվաստումը։Այս փուլում խոսքը միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին է վերաբերում։ Aliq.g-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

«Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական շատ երկրներում այս տարիքային խմբերում պատվաստումն արդեն լայնորեն սկսվել է, առաջին փուլում մենք կանգ առանք միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների վրա»,- ասել է Գաբունիան:

Հուլիսին Վրաստանը Pfizer-ով  պատվաստումների համար առաջարկվող տարիքը իջեցրեց 18-ից մինչև 16 տարեկան: Չինական Sinovac և Sinopharm պատվաստանյութերը հասանելի են 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար, իսկ AstraZeneca-ն՝ 45 -ից բարձր տարիքի  համար:

Հոկտեմբերի 7 -ի դրությամբ Վրաստանում իրականացվել է 1,844,965 պատվաստում: 849 946 մարդ անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս, որը կազմում է երկրի չափահաս բնակչության 29,8% -ը:

Վերջերս պատվաստումների տեմպը կտրուկ դանդաղեց: Միջին հաշվով`  երկրում օրական կատարվում է 8 հազար պատվաստում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ