Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել Թբիլիսիի մանկապարտեզներում. փակվել են 14 նախադպրոցական հաստատություններ

Կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել Թբիլիսիի մանկապարտեզներում. փակվել են 14 նախադպրոցական հաստատություններ

219
0

Թբիլիսիում կորոնավիրուսի դեպքերի պատճառով 14 մանկապարտեզ Է փակվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է մայրաքաղաքի Մանկապարտեզների վարչության գործակալությունը:

 

Մանկապարտեզներն անցել են 12-օրյա կարանտինային ռեժիմի

 

Գործակալությունում նշում են, որ Թբիլիսիում պետական մանկապարտեզներն աշխատում են երկրի առողջապահության նախարարության հանձնարարականներով:

 

Արձանագրության համաձայն, մանկապարտեզը կարանտինային ռեժիմի Է անցնում նույնիսկ այն դեպքում, երբ հայտնաբերել Է վարակման մեկ դեպք, իսկ այն անձինք, ովքեր շփվել են ախահարվածների հետ, անցնում են ինքնամեկուսացման: Նախօրյակին կարանտինի Է անցել մայրաքաղաքի երկու մանկապարտեզ:

 

Նախադպրոցական հաստատություններում ուսումնա-դաստիարակչական գործընթացն սկսվել Է հոկտեմբերի 4-ին: Թբիլիսիում գործում Է 180 պետական մանկապարտեզ, ուր հաճախում Է ավելի քան 61 հազար երեխա, հաղորդել Է Sputnik-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ