Գլխավոր էջ Գլխավոր Ֆինլանդիայում դադարեցրել են երիտասարդ տղամարդկանց պատվաստել Moderna պատվաստանյութով

Ֆինլանդիայում դադարեցրել են երիտասարդ տղամարդկանց պատվաստել Moderna պատվաստանյութով

933
0

Ֆինլանդիան դադարեցրել է երիտասարդ տղամարդկանց պատվաստել Moderna  ընկերության Spikevax պատվաստանյութով՝ խուսափելու համար կողմնակի ազդեցությունից։ Այս մասին գրում է Armenia today-ը`հղում կատարելով РИА Новости-ին։

Վերջինիս փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆինլանդիայի Առողջապահության ազգային ինստիտուտի և սոցիալական ապահովության ներկայացուցիչ Մարկ Սալմինենը։

«Ապագայում Moderna-ի Spikevax պատվաստանյութով ցանկալի չէ պատվաստել տղաներին և մինչև 30 տարեկան տղամարդկանց։ Փոխարենը նրանց համար կօգտագործվի Biontech-Pfizer պատվաստանյութը, նույնիսկ եթե նրանք արդեն իսկ ստացել են Moderna պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Այդ պատվաստանյութը ստացած մինչև 30 տարեկան տղամարդկանց շրջանում ավելի հավանական է Միոկարդիտի տարածումը»,-նշել է նա։

Ֆինլանդիայում Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է բնակչության 72%-ը, իսկ առաջին դեղաչափը ստացել է բնակչության  84%-ը։

Շվեդիայում և Դանիայում ևս դադարեցրել են այդ պատվաստանյութով պատվաստումները՝ կապված սրտի հավանական հիվանդությունների զարգացումով։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ