Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ է ուղարկել Հյուսիսային Կորեա

ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ է ուղարկել Հյուսիսային Կորեա

199
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սկսել է COVID-19-ի դեմ պայքարի դեղամիջոցներ մատակարարել Հյուսիսային Կորեային չինական Դալիան նավահանգստի միջոցով։ Այս մասին հաղորդում է Корреспондент պարբերականը՝ հղում անելով Yonhap գործակալությանը։

 

Հաղորդվում է, որ ԱՀԿ-ի զեկույցում չի նշվում, թե երբ և ինչ բժշկական պարագաներ են ուղարկվել Հյուսիսային Կորեա:

 

Չինաստանում կորոնավիրուսի բռնկումից հետո Փհենյանը խստացրել էր սահմանների վերահսկողությունը, իսկ հուլիսին փակել էր Չինաստանի Դալիան նավահանգիստը հյուսիսկորեական Նամպհո նավահանգստին կապող հիմնական բեռնափոխադրման ուղին:

 

Սեուլում պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, հաղորդել է, որ վերջերս որոշ նշաններ են հայտնվել, որ Հյուսիսային Կորեան բացում է Չինաստանի հետ ծովային ուղիները:

 

Նշենք, որ Հյուսիսային Կորեան շարունակում է պնդել, որ երկրում «կորոնավիրուս չկա»: ԱՀԿ-ի տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի 40,700 քաղաքացի թեստավորվել է կորոնավիրուսի համար, սակայն «2021 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ, COVID-19-ի ոչ մի դեպք չի գրանցվել»:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ