Գլխավոր էջ Գլխավոր Կառավարությունում հաստատեցին՝ նոր ֆինանսական հատկացումներ Առողջապահության նախարարությանը

Կառավարությունում հաստատեցին՝ նոր ֆինանսական հատկացումներ Առողջապահության նախարարությանը

651
0

Այսօր՝ հոկտեմբերի 7-ի Կառավարության հերթական նիստում, հաստատվեց՝ լրացուցիչ երկու 2 միլիարդ 365 միլիոն դրամ հատկացնել Առողջապահության նախարարությանը, որը պետք է ուղղվի հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման, և այլ համալիր միջոցառուների շրջանակնորում անհրաժեշտ ծախսերը իրականացնելու համար։

Նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։

«Ինչպես տեսնում ենք, Կառավարությունը ստանձնելով իր պարտավորությունները քաղաքացիների առջև՝ ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը, և մենք ուրախ կլինեինք, որ այդ միջոցները ուղղվեին այլ կարիքների բավարարմանը, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետև եթե մենք բավարար չափով պատվաստման գործընթացը իրականացնեինք և իրականացնենք, պետք է որ նման գումարների ծախսման կարիք չունենանք»,-նշել է նախարարը։

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ 20 բժշկական կազմակերպություն, ընդգրկված են Քովիդով պացիենտների բուժման գործընթացում և ընդհանուր առմամբ 2226 մահճակալ այս պահին զբաղված է։

«Այս պահին առկա ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգի ունենք, ովքեր հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ։ Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքները և հսոպիտալացման բեռը առողջապահական համակարգի վրա չի գոյանում»,-հայտնել է նախարարը։

Ավանեսյանը նաև նշեց, որ պատվաստման գործընթացում նկատվում է ակտիվություն, սակայն դա բավարար տեմպ չէ։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ