Գլխավոր էջ Նորություններ Բժիշկները վախենում են Սաակաշվիլիի առողջության համար

Բժիշկները վախենում են Սաակաշվիլիի առողջության համար

218
0

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին։ Նույն օրը նա հացադուլ է սկսել։ Իր նամակներից մեկում Սաակաշվիլին նշել է, որ առողջության վատացման կամ ուշագնացության դեպքում կհրաժարվի բժիշկների օգնությունից։

Ինչպես հայտնել է բժիշկ-ռեանիմատոլոգ, Թբիլիսիի կլինիկայի կրիտիկական բժշկության դեպարտամենտի ղեկավար Վախթանգ Կալոիանին, հացադուլը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել նախկին նախագահի մոտ։

«Ինձ համար՝ որպես բժիշկ, շատ կարեւոր է նրա առողջական վիճակը։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրա առողջությանն ու կյանքին ոչինչ չսպառնա»,-ասել է նա։

Այսօր թույլ կտան, որպեսզի փաստաբաններն այցելեն Սաակաշվիլիին։ Ընդ որում, բանտում արգելել են այլ անձանց հանդիպումները նախկին նախագահի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ