Գլխավոր էջ Գլխավոր Կայացել է ՀՀ և ՌԴ գործընկերների առցանց հանդիպում

Կայացել է ՀՀ և ՌԴ գործընկերների առցանց հանդիպում

527
0

ՀՀ և ՌԴ գործընկերների առցանց հանդիպում

 

Կայացել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Օլեգ Սալագայի հանդիպումը` առցանց ձևաչափով:

 

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության շրջանակներում ծխախոտի դեմ պայքարին ուղղված քայլերը:

 

Կողմերն անդրադարձել են ոչ վարակիչ հիվանդություններին (ՈՎՀ)` ընդգծելով, որ այն դերակատարում ունի կորոնավիրուսային հիվանդության ընթացքի ծանրության և մահացության ցուցանիշների աճի առումով: Հաշվի առնելով, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը ՈՎՀ-ների հիմնական ռիսկի գործոններից է, վերջիններս կարևորել են դրանց դեմ պայքարը կորոնավիրուսային համավարակի պայմաններում:

 

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ շեշտվել է համագործակցության կարևորությունը, և որոշվել է պահպանել այս քննարկումների շարունակականությունը՝ հետագա քայլերի ավելի մանրամասն մշակման նպատակով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ