Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանի հոտը

Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանի հոտը

234
0

Բերանի տհաճ հոտը կարող է մատնանշել մի ամբողջ շարք հիվանդությունների մասին, հավաստիացնում է գաստրոէնտերոլոգ Սվետլանա Մարովան։

 

Նրա խոսքով՝ սովորաբար բերանի հոտը գրեթե չի զգացվում հիգիենայի ստանդարտ կանոնների պահպանման դեպքում։ Իհարկե, որոշ տեսակի մթերքների օգտագործման պատճառով այն կարող է փոխվել ոչ երկար ժամանակով։

 

«Իսկ եթե նկատել եք ավելի երկարատեւ փոփոխություններ եւ վատ հոտ, ապա դա կարող է վկայել հիվանդության առաջացման մասին»,- ասել է Մարովան «Հինգերորդ ալիքի» հարցազրույցում։

 

Նրա խոսքով՝ հոտի երկարատեւ փոփոխման հիմնական պատճառները վարակիչ հիվանդություններն են կամ նյութափոխանակության խանգարումը, կամ օրգանների աշխատանքի խաթարումը։ Ամենից հաճախ հանդիպող հիվանդություններից բժիշկն առանձնացրել է բերանի խոռոչի, վերին շնչուղիների եւ մարսողական համակարգի հիվանդությունները։

 

«Բերանի հոտի առաջացման պատճառներից կարելի է նշել մի քանիսը. առաջին տեղում ատամների ամբողջականության խախտումն է, ինչպես նաեւ լնդերի, բուն ատամնախորշի բորբոքումը։ Դա (հոտը՝ «ՌԻԱ «Նովոստի») կարող է լինել նաեւ սինուսիտի, տոնզիլիտի նշան։ Աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, հատկապես այնպիսի վիճակները, ինչպիսին է գաստրոէզոֆագելային ռեֆլյուքսային հիվանդությունը (ԳԷՌՀ), որը, որպես կանոն, ուղեկցվում է ստորին կերակրափողի սֆինքտերի անբավարարությամբ, նույնպես կարող են լինել բերանի վատ հոտի առաջացման պատճառ»,- նշել է թերապեւտը։

 

ԳԷՌՀ հետեւանքներ կարող են լինել այրոցը, կլլման ռեֆլեքսի խանգարումը եւ անգամ  ձայնալարերի վնասվելը։ Այս հիվանդության հաղթահարմանը կարող է օգնել հատուկ սնունդը՝ տապակած, սուր եւ յուղոտ սննդի, ինչպես նաեւ քաղցրի, գազավորված ըմպելիքների, սեւ թեյի եւ սուրճի բացառմամբ

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ