Գլխավոր էջ Նորություններ Քննարկվում է երեք ամիս առաջ հիվանդացածներին ազատել պատվաստումից և ՊՇՌ թեստավորումից

Քննարկվում է երեք ամիս առաջ հիվանդացածներին ազատել պատվաստումից և ՊՇՌ թեստավորումից

234
0

Hraparak.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է հակաքովիդային կանոնների մեղմացման գնալ: Մեր տեղեկություններով, այս պահին նախարարությունը քննարկում է, որ 3 ամիս առաջ հիվանդացածները կարող են չպատվաստվել ու ՊՇՌ թեստավորում չանցնել:

 

 

Նախարարության խոսնակ Հռիպսիմե Խաչատրյանի  հետ երեկվանից կապ հաստատել չէր հաջողվում: Այնպես, որ կարծեցինք, թե նրան ազատել են աշխատանքից: Իսկ այսօր նա մեծ դժվարությամբ վերջապես պատասխանեց մեր հարցին: Նախ՝ փորձեց մեզ «ֆռռացնել», ասելով. «Նման բան չկա»: Ապա, արդեն քիչ անց խոստովանեց. «Որոշում չկա: Եղել է սովորական աշխատանքային քննարկում»:

 

Եթե նման բան լինի, ապա քաոսն ավելի է խորանալու` հիմա էլ սկսելու են տեղեկանքներ ներկայացնել հիվանդանալու մասին, ստուգողներն են խճճվելու թղթերի տարափի մեջ, տնօրենները: Եւ եթե նման բան հնարավոր էր, կարելի էր ընդամենը մի քանի ամիս առաջ քննարկել եւ որոշել սա: Սա եւս խոսում է կառավարման ոլորտում տիրող անկազմակերպ ու թափթփված վիճակի մասին, որը տիրում է բոլոր համակարգերում, այդ թվում` առողջապահության։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ