Գլխավոր էջ Գլխավոր Հղիության ընթացքում ավելի վտանգավոր է հիվանդանալը, քան պատվաստվելը․ Արմեն Մուրադյան

Հղիության ընթացքում ավելի վտանգավոր է հիվանդանալը, քան պատվաստվելը․ Արմեն Մուրադյան

1583
0

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը խոսեց կորոնավիրուսի և նրա դեմ տարվող պայքարի, մասնավորապես՝ պատվաստումների մասին։ Քաղաքացիներին հուզող հարցերից մեկը պատվաստումից հետո առաջացող խնդիրներն են՝ կապված վերարտադրողական ֆունկցիայի հետ։ «Պետք է աշխարհի փորձը խորապես ուսումնասիրել, առավել ևս նման իրավիճակում, երբ ապացուցողական բժշկության սկզբունքները, մասնավորապես՝ նրանցից մի գործոնը, որի հետագա հսկողությունը դեռևս բացակայում է։ Այս հարցն անպայման պետք է վերցնել աշխարհի փորձից։ Եվ այդ առումով, գլոբալ հարցերից մեկը՝ կովիդը կամ պատվաստումը ազդու՞մ են վերարտադրողական ֆունկցիայի վրա, պետք է ասել, որ կարծիքները իրարամերժ են»,- նշեց Մուրադյանը։

Ներկայացնելով միջազգային տվյալները, Արմեն Մուրադյանն առանձնացրեց The New England Journal of Medicine-ի հետազոտությունը։ «35 հազար կանանց մոտ հետազոտություն է անցկացվել, և հորմոնալ փոփոխություն բացարձակ չի նկատվել։ Հետազոտություններ կան, որ բնական ճանապարհով իմունիզացիան, այնուամենայնիվ ազդեցություն թողնում է , առավելապես՝ տղամարդկանց մոտ։ Վերջնական լուծումը այս խնդրի, դեռևս չկա, սակայն կան արդեն հստակ տվյալներ , որ հորմոնալ փոփոխություն վակցինացիայից հետո չի գրանցվել»։

Մուրադյանն ընդգծեց, որ ուզենք, թե չուզենք իմունիզացիոն շեմով պետք է անցնել։ Այն պետք է հաղթահարել կա՛մ բնական ճանապարհով, կամ արհեստական։ «Բնական ճանապարհով անցնելիս, այնուամենայնիվ, առողջության հետ կապված կաող են լինել մի շարք բարդություններ ու խնդիրներ։ Եվ նույն՝ հղիության ընթացքում հիվանդանալը անգամներով ավելի վտանգավոր է, քան պատվաստվելը»։

Նրա խոսքով, այնուամենայնիվ, բոլոր երկրներում հղիների պատվաստման հարցը կարծես թե շրջանցում են։ Բացառություն չէ նաև մեր երկիրը, սակայն պատվաստանյութերից մեկի ցուցումները հունիս ամսին արդեն նորացված է, ըստ որի՝ 22 շաբաթական հղիության ժամկետում, որևիցե հակացուցում չկա և վերջինիս կիրառումը թուլատրելի է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ