Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարությունը ներկայացրել է համավարակով պայմանավորված ծախսերի հաշվետվություն

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է համավարակով պայմանավորված ծախսերի հաշվետվություն

228
0

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է համավարակով պայմանավորված ծախսերի հաշվետվություն։

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

1․Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր

8.210.163.675

2․Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)

1.519.259.534

3․Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում

82.348.723

4․Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում

491.056.413

5․Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար

375.853.888

6․Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն

53.767.369

7․ Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն

3.205.433.968

8․ Բժշկական սարքավորումներով հագեցվածություն

96.296.190

9․ Բժշկական կենտրոնների վերանորոգում

196.423.161

10․ Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ

230.292.384

11․ Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ

62.110.449

Հանրագումար

14.523.005.755

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ