Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ է առողջապահության նախարարությունը շարունակում թաքցնել ճշմարտությունը

Ինչու՞ է առողջապահության նախարարությունը շարունակում թաքցնել ճշմարտությունը

606
0

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրում է

Առողջապահության նախարարությունը շարունակում է թաքցնել ճշմարտությունը ‼

📍Առողջապահության նախարարությունը իր ենթակայության կառույցի՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ՖԲ էջով (https://www.facebook.com/ncdcarm/posts/4376956509052197) պատասխան «Արդյո՞ք պետք է պատվաստվի կորոնավիրուսով հիվանդացած անձը» հայտնում է, որ դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց, ուստի COVID-19-ի դեմ պատվաստումն կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում հիվանդանալու փաստից։
📍Մեջբերենք փաստեր (հղումները մեկնաբանություններում)․
1. Ան–ն շրջանցում է այն փաստը, որ միայն հակամարմինների մակարդակով չի կարելի դատել մարդու քովիդից պաշտպանվածության մասին։ Քովիդից իմունային պաշտպանվածությունը ձևավորվում է նաև բջջային իմունիտետի, հիշողության բջիջների և իմունային համակարգի օրգանների համատեղ աշխատանքի արդյունքում, երբ օրգանիզմ է թափանցում օտարածին մասնիկը։
2. Ըստ Անգլիայի Հանրային Առողջապահության պատասխանատու մարմնի հրապարակման 4մլն մարդուց ընդամենը 0,001%-ի մոտ է հաստատվել Քովիդի կրկնավարակի դեպք։
3. Ըստ ՀՀ պետական բժշկական բժշկական համալսարանի հետազոտության 1500 Քովիդով հիվանդացածների շրջանում 1 տարվա ընթացքում արձանագրվել է ընդամենը 1 կրկնավարակի դեպք (0,067%)։
4. Վաշինգտոնի համալսարանի իմունաբանները «Nature» ամսագրում տպագրված հետազոտության արդյունքում եկել են եզրակացության, որ Քովիդով հիվանդացածների մոտ ձևավորվում է կայուն իմունիտետ, որը կարող է ապաքինված մարդու մոտ ապահովել կրկնավարակից պաշտպանվածություն տասնամյակների ընթացքում։ Նույնիսկ այն դեպքում, երբ վարակն ընթացել է հարաբերականորեն թեթև ձևով։
5. Նույնանման հիմնավոր վարկած են հայտնել նաև Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները։
6. ԱՄՆ Ջոն Հոպկինսի Բժշկության ու Բլումբերգի Հանրային Առողջապահության դպրոցների պրոֆեսոր Մարտի Մակարին Վաշինգտոն Փոստում տպված հոդվածում նշում է․
6.1. Ավելի քան 15 հետազոտություններ ցույց են տվել նախկինում վիրուս ունենալու պատճառով ձեռք բերված իմունիտետի ուժը:
6.2. Երկու շաբաթ առաջ Իսրայելում կատարված 700,000 մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց տվեց, որ նրանք, ովքեր նախկինում վարակվել էին, 27 անգամ ավելի քիչ հավանականություն ունեն երկրորդ անգամ կլինիկական դրսևորումներով Քովիդ տանել, քան պատվաստվածները:
6.3. Սա հաստատեց նաև Քլիվլենդի կլինիկայի բուժաշխատողների շրջանում այս տարվա հունիսին իրականացված հետազոտությունը, որի արդյունքներով նախկինում կորոնավիրուսի նկատմամբ դրական թեստ ունեցողներից ոչ ոք կրկնակի չի վարակվել: Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ․ «այն մարդիկ, ովքեր հիվանդացել են SARS-CoV-2 վարակով, դժվար թե որևէ օգուտ ստանան covid-19 դեմ պատվաստումից»:
6.4. Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունը մայիսին ցույց տվեց, որ նույնիսկ թեթև ընթացքով կորոնավիրուսային վարակը առաջացնում է երկարատև իմունային պաշտպանվածություն»:
6.5. Այսպիսով, գիտական տվյալները ցույց են տալիս, որ բնական իմունիտետը նույնքան լավն է, կամ նույնիսկ ավելի լավը, քան պատվաստանյութի հետևանքով առաջացրած իմունիտետը:
7. MedRxiv.org ինտերնետային կայքում տեղադրվել է իսրայելական աշխատաքային խմբի հետազոտությունը, ըստ որի նախկինում Քովիդով չհիվանդացած պատվաստված մարդկանց մոտ Delta շտամով վարակման վտանգը 13 անգամ ավելի մեծ է, քան նրանց մոտ, ով նախկինում հիվանդացել է, այն դեպքում, երբ հիվանդանալը կամ պատվաստվելը տեղի է ունեցել 2021թ․ հունվար-փետրվար ամիսներին։
⁉️ Իսկ հիմա հարց Առողջապահության նախարարությանը. Ինչու՞ եք դուք ուզում պատվաստել արդեն իսկ Քովիդ տարած ու ապաքինված հարյուր հազարավոր մարդկանց, երբ նրանց վարակման հանդեպ անընկալունակությունը շատ ավելի կայուն, տևական և արդյունավետ է, քան ներկայում կիրառվող բոլոր պատվաստանյութերի դեպքում։
Հ․Գ․ Սիրելի կոլեգաներ, մի՛ ստանձնեք ԱՆ վերնախավի (ֆեյք բժիշկների) կեղծիքները քողարկողի դերը։ Մնացեք հավատարիմ բժշկի ձեր բարձր կոչմանը։
Հարգանքով՝ Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ