Գլխավոր էջ Նորություններ Մեր օրենսդրությամբ արգելված է մարդկանց վրա կլինիկական փորձարկումները․ Գրիգոր Գրիգորյան

Մեր օրենսդրությամբ արգելված է մարդկանց վրա կլինիկական փորձարկումները․ Գրիգոր Գրիգորյան

5080
0

Ինչպես գիտենք, ԱՆ-ի հայտնի որոշումն ուժի մեջ է մտնել հոկտեմբերի 1-ից։ Սակայն վերջինիս գործածությունը մինչև հոկտեմբերի 14-ն է։ Որոշման մասին համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանը բազմիցս խոսել է, որ վերջինիս պարտադրանքը սխալ է։ «Ես չեմ պայքարել, որպեսզի հրամանն ուժի մեջ չմտնի։ Մեր պայքարն ավելի շատ ուղղված է մեր բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար, որ նրանց զգուշացնենք և զերծ պահենք չմտածված քայլերից»։

Գրիգորյանը շեշտեց, որ նա ամենևին դեմ չէ պատվաստմանը՝ որպես վարակիչ հիվանդությունների կանխարգելման միջոց։ Սակայն, այս հարուցիչը դեռևս ուսումնասիրված չէ։ «Մասնագետները կհասկանան, որ ցանկացած պատվաստանյութ արտադրելու համար առաջին հերթին պետք է անջատել հարուցչին։ Չի՛ կարելի պատվաստվել չգիտեմ ինչով՝ չգիտեմ ինչի դեմ։ Եթե մենք չգիտենք ինչի հետ գործ ունենք, ուսումնասիրված չէ հարուցիչը և այլն», նշեց Գրիգորյանը։ Հավելեց, նաև որ կան գիտական աշխատություններ կողմնակի ազդեցությունների մասին, որը համառորեն չեն տպագրում։

«Հիշում եք 2018թվականին, նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ մեր բնակչությունը պետք է մասնակցի կլինիկական փորձարկումների և լումա ունենա կլինիկական փորձարկումների մեջ, այն դեպքում, երբ որ մեր օրենսդրությամբ արգելված է մարդկանց վրա կլինիկական փորձարկումները։ Բավարար չէ, որ քրեական գործ չհարուցվեց այդ արտահայտության համար, դեռ ավելին՝ նրանք շարունակեցին իրենց գործունեությունը»,- ընդգծեց նա։

Գրիգորյանի պնդմամբ՝ ոչ թե ասում է, որ չկա հարուցիչ, այլ, որ դա պետք է ուղղակի գտնել, քանզի, միանշանակ գոյություն ունի ինչ-որ մի հարուցիչ․ «Արդեն իսկ շատերը համաձայնվում են իմ, դեռևս անցած տարի հայտնած կարծիքի հետ, որ այդ հարուցիչը սկիզբն է առել լաբորատորիայում։ Եվ այդ իսկ պատճառով պատվաստանյութերը չեն կարող գեներացնել բավարար իմունային պատասխան տարբեր օրգանիզմների մոտ, տարբեր մարդկանց մոտ պատվաստանյութը տարբեր հետևանքներ է բերում։ Բնությունը երբեք չի ստեղծի մի հարուցիչ, որն ունակ է ոչնչացնել ամբողջ մարդկությունը, բնությունը խելացի է»։

Համաճարակաբանը նշեց, որ մենք ունեցել ենք շատ հարուցիչներ, այս հարուցչի դեպքում 200-ից ավել ընկերություն փորձում են պատվաստանյութ պատրաստել։ Սակայն ոչ ոք չի ասում ո՞ւր է իրական հարուցիչը։«Որտեղի՞ց են նրանք ստացել իրական հարուցչին , որովհետև վակցինալոգիայի մեջ պետք է անջատել հարուցչին։ Այն որ ասում են՝ սրանք նոր տեխնոլոգիաներ են և գենոմոդիֆիկացված պատվաստանյութ է, այս տարվա սեպտեմբերի 18-ին ԱՀԿ-ն հրատարակել է երկու զեկույց, որում ասվում է, որ այսուհետ մենք պետք է ազդենք մարդու գենոմի ՝ ԴՆԹ-ի վրա, ինչը հնարավորություն կտա բուժել հիվանդությունները։ Այսինքն, ներազդեցություն մարդու ԴՆԹ-ի վրա, որի հետևանքները ես չեմ կարող ասել, կարող է նաև կործանարար լինել։ Մենք պետք է մի կողմ դնենք մեր քաղաքական հայացքները, սա գիտություն է, ասում եմ՝ ապացուցեք, որ այս նյութը իրոք պատվաստանյութ է և իրոք կյանքեր է փրկում»։

Գրիգորյանի խոսքով՝  բոլորը հասկանում են, որ այս թեստավորումը ընդամենը պատժամիջոց է, ձեռքի հետ էլ՝ նոր տեսակի հարկ ։ Պատերազմ անցած ժողովրդին, պատերազմը տանուլ տված երկրում, նրանք ամեն ինչ դրել են մի կողմ , սեփական ժողովրդին ճզմում ու սեղմում են։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ