Գլխավոր էջ Նորություններ Մեր հայրենակից Արդեմ Պատապուտյանը Նոբելյան մրցանակի է արժանացել

Մեր հայրենակից Արդեմ Պատապուտյանը Նոբելյան մրցանակի է արժանացել

327
0

Բժիշկներ Դեյվիդ Հուլիոսը և ազգությամբ հայ Արդեմ Պատապուտյանն այս տարի արժանացել են «Նոբելյան» մրցանակի։ Նրանք մրցանակին արժանացել են ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում ՝ ջերմաստիճանի և հպման ընկալիչների վրա կատարած աշխատանքի համար:

Նոբելյան ասամբլեան, այսօր, հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ գիտնականների հայտնագործությունները բացել են բնության գաղտնիքներից մեկը `բացատրելով ջերմության, ցրտի և մեխանիկական ուժի զգացման մոլեկուլային հիմքը:

Նշենք, որ դոկտոր Հուլիոսը ծնվել է 1955 թ․-ին,  Նյու Յորքում և այժմ պրոֆեսոր է Կալիֆոռնիայի համալսարանում: Իսկ մեր հայրենակիցը՝ Դոկտոր Պատապուտյանը ծնվել է 1967 թ․-ին Բեյրութում: Նա ԱՄՆ է տեղափոխվել երիտասարդության տարիներին։ Ներկայումս պրոֆեսոր է Scripps Research- ում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ