Գլխավոր էջ Նորություններ Գեղարքունիքում սեպտեմբեր ամսին ծնվել է 160 երեխա

Գեղարքունիքում սեպտեմբեր ամսին ծնվել է 160 երեխա

332
0

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի սեպտեմբեր ամսին լույս աշխարհ են եկել 160 երեխա՝ 85 տղա եւ 75 աղջիկ։

 

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 82 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 38 երեխա՝ Գավառի, 14 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 23 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, եւ 3 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

 

2020 թվականի սեպտեմբերի համեմատ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնված երեխաների թիվը 2021 թվականի սեպտեմբերին գրանցված թվի համեմատությամբ նվազել է 87-ով։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ