Գլխավոր էջ Նորություններ Գեղարքունիքի մարզում շարունակվում են համավարակի դեմ պատվաստումները

Գեղարքունիքի մարզում շարունակվում են համավարակի դեմ պատվաստումները

298
0

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են Covid-19 համավարակի դեմ պատվաստումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ մարզում պատվաստվել է 34 հազար 535 քաղաքացի, որոնցից 1378-ը՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզպետարանի 116 աշխատակիցներից համավարակի դեմ պատվաստվել են 110-ը կամ ընդհանուր աշխատողների 95 տոկոսը, 3269 մանկավարժներից պատվաստվել է 2437-ը կամ մանկավարժների ընդհանուր թվի 74,5 տոկոսը, 1243 բուժաշխատողներից՝ 929-ը կամ ընդհանուր բուժաշխատողների 75 տոկոսը, ՏԻՄ-երի աշխատակազմերի 958 աշխատակիցներից՝ 395-ը կամ ընդհանուր աշխատողների 41 տոկոսը, ԱԻՆ 236 աշխատակիցներից՝ 230-ը կամ ընդհանուր աշխատողների 97 տոկոսը եւ ՀՀ ոստիկանության մարզային վարչության 347 աշխատակիցներից՝ 339-ը կամ ընդհանուր աշխատողների 98 տոկոսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ