Գլխավոր էջ Նորություններ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հոկտեմբերի 4-ին որոշում կկայացնի «Pfizer» պատվաստանյութի երրորդ դեղաչափի վերաբերյալ

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հոկտեմբերի 4-ին որոշում կկայացնի «Pfizer» պատվաստանյութի երրորդ դեղաչափի վերաբերյալ

417
0

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հոկտեմբերի 4-ին որոշում կկայացնի «Pfizer» պատվաստանյութի երրորդ դեղաչափի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիմնվելով սեփական աղբյուրների վրա:

Եվրոպական միության դեղորայքի կարգավորիչը հոկտեմբերի 4-ին կորոշի՝ հաստատի, թե ոչ «Pfizer» պատվաստանյութի լրացուցիչ դոզայի հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ դժվար թե հստակ հղում լինի կոնկրետ տարիքային խմբերին:

Այն դեպքում, եթե Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը աջակցի երրորդ դոզան ընդունելու որոշմանը, ԵՄ-ն կմիանա ԱՄՆ-ին, Միացյալ Թագավորությանը և Իսրայելին, որոնք արդեն ընդունել են այդ որոշումը: Հաղորդում է Reuters-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ