Գլխավոր էջ Նորություններ Աղջկա մահվանից հետո կասեցվել է J&J պատվաստանյութի օգտագործումը

Աղջկա մահվանից հետո կասեցվել է J&J պատվաստանյութի օգտագործումը

221
0

Սլովենիան կասեցրել է Johnson and Johnson պատվաստանյութի օգտագործումը 20-ամյա աղջկա մահվանից հետո։ Interfax գործակալությունը փոխանցում է, որ աղջիկը մահացել է պատվաստվելուց 2 շաբաթ անց ուղեղային արյունահոսության և թրոմբների առաջացման հետևանքով։ Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են երկուշաբթի օրը։

Սլովենիայի առողջապահության նախարար Յանեզ Պոկլուկարը նշել է, որ տվյալ պատվաստանյութի օգտագործումը դադարեցված կմնա մինչև «աղջկա մահվան հանգամանքները չպարզաբանվեն»։ Նա հավելել է, որ հետաքննությունը առնվազն մեկ շաբաթ կտևի։

Սլովենիայում Johnson and Johnson-ի պատվաստանյութով պատվաստվել է շուրջ 120 հազար մարդ։ Այդ պատվաստանյութը ներարկվում է մեկ դեղաչափով։ Սլովենիայում դրանով պատվաստվում են 18 տարեկանից բարձր անձինք, բացառությամբ հղի կանանց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ