Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ճապոնիան կորոնավիրուսի նոր դեղամիջոց է առաջարկել բուժվածների արյունից

Ճապոնիան կորոնավիրուսի նոր դեղամիջոց է առաջարկել բուժվածների արյունից

606
0

Նոր կորոնավիրուսի հնարավոր բուժում է առաջարկել Ճապոնիայի «Տակեդա» դեղագործական ընկերությունը: Գիտնականները նոր կորոնավիրուսի բուժման դեղամիջոց գտնելու համար օգտագործել են վիրուսը հաղթահարած հիվանդների արյունը, հաղորդում է Daily Mail պարբերականը:

Տեսականորեն բուժումն աշխատում է հետևյալ կերպ՝ բուժված հիվանդներից վերցնում են հիվանդությունը հաղթահարած սպիտակուցները և դրանք ներմուծում հիվանդության դեմ դեռևս պայքարի մեջ գտնվող հիվանդների օրգանիզմ: Հիվանդների օրգանիզմներն օգտագործում են այդ սպիտակուցները՝ հակամարմինները, ինչպես իրենց սեփականը, և այլևս ստիպված չեն զրոյից հակամարմիններ ստեղծել: Սա հիվանդի համար ժամանակ կխնայի:

Նման բուժման մեթոդ նախկինում օգտագործվել է էբոլայի համաճարակը բուժելու համար:

Չինաստանի հիվանդանոցները հայտարարել են, որ արդեն օգտագործում են այդ բուժման մեթոդը, սակայն միայն իրենց հիվանդների համար: Առայժմ զանգվածային արտադրության դեղամիջոց չի ստեղծվել:

Պարբերականը հաղորդում է, որ հիվանդության էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքում մինչև փետրվարի 17-ը առնվազն 11 հիվանդ ստացել էր պլազմայի ներարկում: Նրանցից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մեկը կարողանում է անկողնուց վեր կենալ և քայլել, իսկ մյուսները ապաքինման փուլում են:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ գիտնականները հայտնել են, որ շատ մոտ են պատվաստանյութերի ստեղծմանը, սակայն Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներից մեկը հաղորդել է, որ այդ պատվաստանյութերը պատրաստ չեն լինի այս համաճարակի ընթացքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ