Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի. հիվանդներից մեկը բժիշկ է

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի. հիվանդներից մեկը բժիշկ է

741
0

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 15-ի: Այս մասին հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքում , որն ստեղծվել Է երկրի կառավարության կողմից:

Ավելի վաղ հաղորդվել Էր 13 վարակվածի մասին, նրանց մեծամասնությունն այցելել Էր Իտալիա կամ շփումներ Էր ունեցել Իտալիայից ժամանածներիի հետ, մնացածն այցելել Էր Իրան:

Վարակվածների թվում Է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն:

Jam-news-ը հայտնում է, որ այս դեպքը Վրաստանում առաջինն էր, երբ վարակը փոխանցվել է արդեն երկրում: Մինչ այժմ բոլոր վարակվածներն իրենք էին վերադարձել Իտալիա կամ Իրան ուղևորությունից:

«Վարակվածների թվիը 15 Է, կարանտինի ռեժիմում Է 141 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 51 հոգի»,- նշվում Է կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ