Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը

Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը

670
0

Կիրակի օրը Հուրգադայում կորոնավիրուսից Գերմանիայի քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության եւ ազգաբնակչության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հալեդ Մուգահեդի` 60-ամյա գերմանացի զբոսաշրջիկը ժամանել էր Կահիրե մեկ շաբաթ առաջ, նրա մոտ հիվանդության ոչ մի դրսեւորում չի եղել: «Մարտի 7-ի երեկոյան տղամարդը բարձր ջերմաստիճանով դիմել է Հուրգադայի հիվանդանոց,- պատմել է նա:- Անալիզներ են վերցվել, իսկ կորոնավիրուսի թեստի արդյունքները դրական էին: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժին` սուր շնչառական անբավարարության պատճառով: Մարտի 8-ին նրա վիճակը կտրուկ վատթարացել էր, եւ տղամարդը մահացել էր».

Ներկայումս, նշել է նախարարության ներկայացուցիչը, առողջարանային քաղաքի հիվանդանոցում ախտահանում է իրականացվում:

Գերմանացի զբոսաշրջիկը Եգիպտոսում կորոնավիրուսի առաջին զոհը դարձավ: Երկրում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է մինչև 55 մարդ, նրանցից 33-ը Նեղոսի երկայնքով նավարկող նավի մեջ էին, որը ներկայումս կանգնած է Լուքսոր քաղաքում: Վարակվածների թվում 19 օտարերկրյա զբոսաշրջիկ կա:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ