Գլխավոր էջ Գլխավոր Հակասահմանադրության և հակասությունների կիզակետում. միայն թե պատվաստվե՞ն

Հակասահմանադրության և հակասությունների կիզակետում. միայն թե պատվաստվե՞ն

1549
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը մշտապես հակասական կարծիքների կիզակետում են: Մարդկանց համար ամենասարսափելին այն է, որ այդ պատվաստանյութերը ստեղծվել են կարճ ժամանակահատվածում, իսկ նման պատվաստանյութերի ստեղծման ու կլինիկական փորձարկումների համար ամենաքիչը հինգ տարի է հարկավոր:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադառնալով այս խնդրահարույց թեմային, ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել, անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը, դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։

Բայց նախարարը կամ մոռացել էր, կամ էլ չի ցանկացել բարձրաձայնել այն հանգամանքը, որ Քովիդ պատվաստանյութերի ներկայիս կիրառումը գտնվում է կլինիկական փորձարկումների փուլում: Այս մասին փաստում է նաև «Հակահամաճարակային Այլանս» նախաձեռնությունը…

https://medmedia.am/?p=77467

Ի դեպ՝ նախարար Ավանեսյանը, սեպտեմբերի 15-ին , ՀՀ ԱԺ-ում ներկայացնելով միջազգային փորձը՝ նշել էր, թե  կիրառված սահմանափակումներն են նպաստել, որ աշխարհի մի շարք երկրներում բնակչության 70-80 տոկոսը պատվաստվել է, ապա հավելել էր, որ բոլոր միջոցառումները, որ նախատեսված են նախարարի հրամանով, ունեն իրավական հիմքեր, որոնք համաչափ են:

https://shabat.am/am/article/263821/Nakharari-hramanov-nakhatesvats-bolor-mijocarumnern

Հակահամաճարակային Այլանս նախաձեռնությունը ևս անդրադարձել էր այս հայտարարությանը և նշել, թե հրամանով նախատեսված միջոցառումները հակասում են ՀՀ սահմանադրությանը, օրենքներին:

Ի դեպ, Medmedia.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Գալստյանը ևս նշել էր, որ նախարարի շատ ու շատ որոշումներ պարզապես հակասահմանադրական են:

«Ամբողջովին հակասահմանադրական հրաման է, միջազգային պայմանագրերին և ՀՀ սահմանադրությանը հակասող, ԱՆ նախարարը չունի իրավասություն նման հրաման տալու, դա դուրս է իր լիազորությունից, բացի այդ հրամանը իր մեջ խտրականություն է պարունակում, նույն պահանջը դրված չէ վարչապետի աթոռը զբաղեցնողի, դատավորների և իշխանության ներկայացուցիչների առջև »-, նշել է Գալստյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշմանը, ըստ որի աշխատող մարդիկ ամիսը երկու անգամ պետք է ՊՇՌ թեստ հանձնեն կամ պատվաստվեն, հակառակ դեպքում տնօրենը կարող է աշխատակցին ազատել աշխատանքից։

Ի դեպ, Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստումների առումով բավականին ցածր ցուցանիշ է գրանցել: Որքան էլ մեր երկրում ակտիվորեն պատվաստումների քարոզ է տարվում, այդուհանդերձ՝ ակտիվություն չի նկատվում, իսկ ներկայացվող թվերի մի մասը ներառում է այն օտարերկրացիներին, ովքեր մեր երկրում են պատվաստվել: Մնում է գործածել կամավոր-պարտադիր սկզբունքը, միգուցե մարդիկ վախենան աշխատանքը կորցնելուց և ստիպված պատվաստվեն…

Ս. Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ