Գլխավոր էջ Նորություններ Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկան ոչ մի հարազատ տեսակցության չի եկել

Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկան ոչ մի հարազատ տեսակցության չի եկել

1939
0

Այսօր տեղի է ունենում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ֊ի բժիշկների մամուլի ասուլիսը։ Նրանք ներկայացնում են Գյումրիում ծեծված երեխայի առողջության վերաբերյալ մանրամասներ:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը: Կինը մահացել է, իսկ երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»:

Ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակը տեղափոխվել էր Երևան: Նա ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք:

«Երեխան ընդունվել է ծանր անգիտակից վիճակում: Կասկած կար, որ ներքին արյունահոսություն  կա և ներքին օրգանների վնասում, այդ պատճառով էլ կատարվել է դիագնոստիկ լաբարատոմիա: Այս պահին որևէ կրկնակի միջամտությունների կարիք մենք չենք տեսնում: Երեխան շարունակում է շնչել արհեստական շնչառության սարքի միջոցով»,- նշեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Նա նաև հայտնեց, որ դեռ ոչ մի հարազատ չի եկել երեխային տեսակցության:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ