Գլխավոր էջ Նորություններ Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա գյումրեցի աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա գյումրեցի աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

638
0

Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»:

Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։ Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի խոսնակը:

Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ