Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 9-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 9-ի

617
0

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն  հաստատել է, որ Կորոնավիրուսի ևս 5 նոր դեպք կա։ 4-րդ դեպքի մասին նա հայտնել էր առավոտյան հատուկ բրիֆինգի ժամանակ։

«Այժմ պարզ է դառնում, որ բոլոր 5-ը Իտալիայից միասին են վերադարձել։ Սրանք միմյանց հետ կապ ունեցող դեպքեր են` ընտանիքի ներսում։ Նրանք բոլորը հանդիպել են Իտալիայում ու կիրակի վերադարձել Վրաստան»,- ասել է Գամկրելիձեն` հստակեցնելով, որ բոլոր վարակվածները միջին տարիքի են, տարեցներ ու երեխաներ չկան։

9 վարակակիրներից միայն մեկի մոտ է (44-ամյա տղամարդը, ում մոտ վիրուսը հաստատվեց այսօր առավոտյան) հիվանդությունն ընթանում ծանր ֆորմայով ու հատուկ ուշադրության կարիք ունի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ